Եվս 1 քրեական վարույթ․ ինչու է Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեին 1 մլրդ 55 մլն դրամ տվել

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Factor.am-ը գրել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը 2024 թվականի իր գույքի և եկամուտների հայտարարագրում նշել է, որ ՀՀ քննչական կոմիտեին փոխառություն է տվել, նախ՝ 1 մլրդ դրամ, ապա՝ 2024-ին՝ ևս 55 մլն դրամ։ Թե ի՞նչ նպատակով է Ծառուկյանը Քննչական կոմիտեին փոխառություն տվել, հայտարարագրում նշված չէ։

Factor.am-ի հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դա ոչ թե փոխառություն է, այլ՝ «վնասի, տույժի վճարման երաշխիք»։

«Կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2019 թվականի սեպտեմբերի 19-ին «Կոնվերս բանկ» և «Էյջ Էս Բի Սի բանկ» ընկերությունների վճարման հանձնարարականներով, մի շարք անձանց վերագրված հնարավոր հարկային պարտավորությունների՝ վնասի, տույժի վճարման երաշխիք՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին վճարվել է համապատասխանաբար 93 մլն 60 հազար և 906 մլն 940 հազար դրամ գումար»,- նշված է Կոմիտեի պատասխանում։

Նկատենք, որ Քննչական կոմիտեի գրությունում ներկայացվել է միայն 1 մլրդ դրամի վճարման նպատակը, իսկ 55 մլն դրամի մասին որևէ նշում չկա։

 

Գայանե Խաչատրյան