Պոչամբարի խողովակաշարի վթարը՝ Դեբեդի աղտոտման պատճառ․ ՔԿ հաղորդում է ներկայացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Օգոստոսի 16-ին Դեբեդը կրկին աղտոտվել էր։ Նոյեմբերյան համայնքի Արճիս գյուղի ֆերմերներն են ահազանգել խնդրի մասին։ Նրանք չեն կարողացել իրենց առափնյա այգիների ոռոգումն իրականացնել՝ ջրում հայտնված թափոնների և աղտոտվածության պատճառով։

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանն ասում է՝ բնակիչների հետ փորձել են հասկանալ, թե որտեղից է արտահոսքը։ Հիմնավոր կասկածներ ունեն, որ դա տարածաշրջանում աշխատող հանքարդյունաբերական ընկերությունների տարածքներից է եղել։ Ֆերմերների ահազանգին արձագանքել է նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, որը ջրի ու հողի նմուշառումներ է իրականացրել տարբեր հատվածներից՝ փորձաքննության ուղարկելու համար։ 

Ըստ Դուլգարյանի՝ նման խնդիրներին հնարավոր չի լինում անմիջապես արձագանքել, քանի որ տարածքային բաժնի տեսուչները դեպքի վայր են հասնում Իջևանից և Վանաձորից։  

Արճիսից ֆերմեր Արծրուն Անդրեասյանն իր 3000 քառակուսի մետր մակերեսով այգին ոռոգելու տարբերակ չի ունեցել․ չջրելու դեպքում այգին կչորանար, սակայն աղտոտված գետի պատճառով ջրելու տարբերակ ևս չուներ։

Ֆերմերի խոսքով՝ գետն արդեն իսկ աղտոտված է, և դա ազդում է իրենց բերքի վրա՝ ամեն տարի վատթարացնելով վիճակը։ Օլեգ Դուլգարյանին էլ մտահոգում է այն, որ նման դեպքերում պոմպակայաների աշխատանքը չի դադարեցվում։  

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզել է, որ աղտոտման պատճառն Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի «Նահատակ» պոչամբար տանող խողովակաշարի վթարն է։ Տեսչականը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան