Հղի կնոջ վրաերթի գործով Արամ Նավասարդյանը 1,5 տարվա ազատազրկման դատապարտվեց
Հասարակություն
18.08.2025 | 18:12
29-ամյա Սոնա Մնացականյանի և նրա չծնված փոքրիկի մահից 3 տարի անց դատարանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան առաջին մեքենայի վարորդ Արամ Նավասարդյանին մեղավոր ճանաչեց։
Դատավոր Կարեն Ֆարխոյանը վճռեց, որ նրա նկատմամբ պատիժ է սահմանվում 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկումը։ Բացի այդ, Նավասարդյանը մեկ տարով զրկվեց փոխադրամիջոց վարելու իրավունքից։