Միքայել արքեպիսկոպոսի գործով դատավորը չասաց, թե ինչ կրոն է դավանում. պաշտպանը բացարկ հայտնեց նրան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպան Երեմ Սարգսյանն այսօր բացարկի միջնորդություն ներկայացրեց գործը քննող դատավոր Արմինե Մելիքսեթյանին: Մինչև միջնորդությունը ներկայացնելը պաշտպանը դատավորից փորձեց պարզել՝ ի՞նչ կրոն է դավանում ու արդյո՞ք մկրտված է: Դատավորը, սակայն, չպատասխանեց հարցերին՝ պատճառաբանելով, որ դատարանը պարտավոր չէ պատասխանել կողմի հարցերին:

Սարգսյանն ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացնելիս նշեց, որ դատավոր Արմինե Մելիքսեթյանը կանխակալ է և շահագրգիռ, որպեսզի Միքայել սրբազանի գործն իր վարույթում մնա:

Նշենք, որ նախորդ դատական նիստի ընթացքում պաշտպանները բարձրացրել էին այն հարցը, որ Միքայել սրբազանի գործն ընդդատյա չէ Երևանի քրեական դատարանին, այսինքն՝ այն չպետք է քննվի Երևանի դատարանում: Պաշտպանները հարցումներ էին ուղարկել Gala TV և News.am լրատվականներին և պարզել, որ սրբազանը հարցազրույցները տվել է Շիրակի մարզում, այսինքն՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին վերագրվող ենթադրյալ հանցավոր արարքն ավարտվել է Շիրակի մարզում, ինչպիսի պայմաններում, ըստ գործերի ընդդատության կանոնների, գործը պետք է քննվեր Շիրակի մարզում:

Հավելենք նաև, որ ընդդատության հարցը նախնական դատալսումների ընթացքում քննվող կարևորագույն հարցերից մեկն է, և եթե պարզվի, որ գործը քննվել է ընդդատության կանոնների խախտմամբ, ապա դա դատական ակտը բեկանելու հիմք է:

Երեմ Սարգսյանը նշեց, որ օրենքի համաձայն՝ եթե դատարանը նախնական դատալսումների ընթացքում պարզում է, որ գործն ընդդատյա չէ իրեն, պետք է այն ուղարկի ըստ ընդդատության, սակայն Արմինե Մելիքսեթյանը, նախնական դատալսումների ընթացքում պարզելով, որ Միքայել արքեպիսկոպոսի գործն ընդդատյա չէ Երևանի դատարանին, մերժել էր այն ըստ ընդդատության ուղարկելու մասին պաշտպանների միջնորդությունը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան