Կարևոր է դասեր քաղել անցած 30 տարիներից, մասնավորապես՝ ՌԴ-ին բնորոշ իր սեփական պարտավորությունները չկատարելու հետևողականությունից․ Մակրոն

Լուրեր

09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Այսօր առավոտյան կայացավ համակարգման հանդիպում նախագահ Թրամփի, նախագահ Զելենսկու և իմ եվրոպացի գործընկերների հետ՝ Ալյասկայում նախագահ Թրամփի և նախագահ Պուտինի հանդիպումից հետո, X-ի իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ անդրադառնալով Ալյասկայում Պուտին-Թրամփ հանդիպման վերաբերյալ եվրոպացի առաջնորդների և Ուկրաինայի նախագահի հետ քննարկումներին։

«Հանդիպման ավարտին մենք շարունակեցինք քննարկումները եվրոպացի գործընկերներիս հետ։ Մեր մոտեցումները համընկնում են հետևյալ հարցերում․

  • անհրաժեշտ է շարունակել աջակցել Ուկրաինային և պահպանել ճնշումը Ռուսաստանի վրա այնքան ժամանակ, քանի դեռ նրա ագրեսիվ պատերազմը շարունակվում է, և մինչ չհաստատվի ամուր և տևական խաղաղություն, որը հարգում է Ուկրաինայի իրավունքները,
  • ցանկացած տևական խաղաղություն պետք է ուղեկցվի անսասան անվտանգության երաշխիքներով։ Այս առումով ես ողջունում եմ Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ նպաստելու դրան։ Մենք կաշխատենք նրանց հետ և մեր բոլոր գործընկերների հետ «Կամավորների կոալիցիայում», որոնց հետ շուտով կրկին կհանդիպենք՝ շոշափելի առաջընթացի համար։ Կարևոր է նաև դասեր քաղել անցած 30 տարիներից, մասնավորապես՝ Ռուսաստանին բնորոշ իր սեփական պարտավորությունները չկատարելու հետևողականությունից»,-նշել է նա։

Մակրոնի խոսքով՝ նրանք շարունակելու են սերտ համագործակցել Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու հետ:

«Ֆրանսիան վճռականորեն շարունակում է կանգնած մնալ Ուկրաինայի կողքին»,-նշել է նա։