Թրամփը և Պուտինը համաձայնության չեն հասել, բայց արդյունավետ են համարում հանդիպումը

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում կայացած հանդիպումն ավարտվել է՝ առանց ռուս-ուկրաինական հակամարտության հրադադարի շուրջ որևէ համաձայնության։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երկու ղեկավարների ելույթները հեռարձակել են ամերիկյան լրատվամիջոցները։

Կողմերի միջև հանդիպումը տևել է շուրջ երեք ժամ, որից հետո նախագահները մոտ 10 րոպե ամբիոնի մոտից հայտարարություններ են արել լրագրողների առջև։ Նրանք, սակայն, հարցերի չեն պատասխանել։

Երկու ղեկավարներն էլ բանակցություններն անվանել են արդյունավետ և նշել, որ գրանցվել է որոշակի առաջընթաց, սակայն մանրամասներ չեն հայտնել։

«Կարծում եմ՝ մենք արդյունավետ հանդիպում ենք ունեցել: Բազմաթիվ կետերի շուրջ մենք համաձայնել ենք, մի քանիսի շուրջ, մի քանի լուրջ կետերի շուրջ մենք դեռ համաձայնության չենք հասել, բայց որոշակի առաջընթաց գրանցել ենք։ Առայժմ համաձայնություն չկա։ Ես քիչ հետո կզանգահարեմ ՆԱՏՕ, կզանգահարեմ այն ղեկավարներին, որոնց անհրաժեշտ եմ համարում։ Կզանգահարեմ Զելենսկուն և նրան կպատմեմ այսօրվա հանդիպման մասին։ Ի վերջո, որոշումը նրանցն է», – ասել է Թրամփը։

Նա նշել է, որ կցանկանար հնարավորինս շուտ ավարտել այս հակամարտությունը:

«Այսօր մենք արձանագրեցինք զգալի առաջընթաց: Ես նախագահ Պուտինի, Վլադիմիրի հետ շատ լավ հարաբերություններ ունեմ: Միասին բազմաթիվ բարդ և շատ լավ հանդիպումներ ենք անցկացրել…. (Խմբ.՝ Հակամարտության կարգավորման) լավ հնարավորություն է ստեղծվել: Մենք դեռ դրանք չենք հասել, բայց դրա շատ լավ հնարավորություն կա», – ասել է Դոնալդ Թրամփը:

Պուտինը բարձր է գնահատել հակամարտությունն ավարտելու Թրամփի ջանքերը, ինչպես նաև դրան հանգեցնող պատճառներն ըմբռնելու նրա ցանկությունը։ Նա նշել է, որ ուկրաինացի ժողովուրդը ռուսների համար եղբայրական ժողովուրդ է, «որքան էլ տարօրինակ դա չհնչի ներկա պայմաններում»։ Պուտինը նաև համաձայնել է, որ պետք է ապահովվի Ուկրաինայի անվտանգությունը։

«Բայց միևնույն ժամանակ մենք համոզված ենք, որ ուկրաինական կարգավորման կայուն և երկարաժամկետ լինելու համար պետք է վերացվեն ճգնաժամի բոլոր արմատական պատճառները, որոնց մասին բազմիցս խոսել ենք, պետք է հաշվի առնվեն Ռուսաստանի բոլոր օրինական մտահոգությունները, պետք է վերականգնվի անվտանգության ոլորտում արդար հավասարակշռությունը Եվրոպայում և ամբողջ աշխարհում։ Ես համաձայն եմ նախագահ Թրամփի հետ, նա այսօր խոսեց այս մասին, որ, անշուշտ, պետք է ապահովվի նաև Ուկրաինայի անվտանգությունը։ Իհարկե, մենք պատրաստ ենք աշխատել այս ուղղությամբ», – ասել է ՌԴ նախագահը։

«Հուսով ենք, որ մեր փոխըմբռնումը ճանապարհ կբացի դեպի Ուկրաինայում խաղաղության հաստատում։ Հույս ունենք, որ այս ամենը Կիևում և Եվրոպայի մայրաքաղաքներում կընկալվի կառուցողական կերպով, և խոչընդոտներ չեն ստեղծվի, անդրկուլիսային խարդավանքների կամ սադրանքների միջոցով փորձեր չեն արվի՝ խաթարելու նշմարվող առաջընթացը», – հավելել է Պուտինը։

ՌԴ նախագահը նաև առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում: Թրամփը դա հետաքրքիր առաջարկ է համարել՝ նշելով, որ դրա համար իրեն կքննադատեն, բայց դա հնարավոր է։

Բացի երկու նախագահներից, հանդիպմանն ամերիկյան կողմից մասնակցել են պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, իսկ ռուսական կողմից՝ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։