Ես Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն եմ, խնդրում եմ ինձ այդպես դիմել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.08.2026 | 10:50
«Բարսելոնայի» ավագը տեղափոխվել է «Լիվերպուլ»
11.08.2026 | 10:43
Ոստիկանները ձերբակալել են խաչմերուկում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձանց
11.08.2026 | 10:33
Աննա Մկրտչյանի հայրը՝ Քասախի նախկին ղեկավարը, կալանավորվել է
11.08.2026 | 10:30
Գալուզինը նշել է, թե երբ կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքի հարցը
11.08.2026 | 10:22
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
11.08.2026 | 10:20
Դնեպրոպետրովսկում ռուսական հարվածների հետևանքով 3 մարդ է զոհվել
11.08.2026 | 10:13
2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը. ՇՎՏՄ-ն կոչ է անում տնտեսվարողներին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ
11.08.2026 | 10:01
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 09:43
Արմավիրի մարզում 2026-ի առաջին կիսամյակում սպանության, սպանության փորձի և ավազակության բոլոր դեպքերը բացահայտվել են. ՆԳՆ
11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
Բոլորը

Երևանի քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, քննում է Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի գործը: Դատական նիստի մեկնարկին մեղադրյալի ինքնությունը ճշտելիս դատավորը նրան դիմեց Գևորգ Աջապահյան անուն-ազգանունով։

«Ես Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն եմ, խնդրում եմ ինձ այդպես դիմեք»,- դատավորին դիմելով՝ ասաց Աջապահյանը՝ նկատի ունենալով, որ իր քաղաքացիական անունն է Գևորգ:

Այսօրվա նիստի ընթացքում, դատավորի ու հանրային մեղադրողների բացարկի հարցերը լուծելուց հետո, սրբազանի պաշտպաններից Արա Զոհրաբյանը միջնորդեց փոխել նախնական դատալսումների ընթացքում քննության ենթակա հարցերի հաջորդականությունը և նախ քննության առարկա դարձնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոցի հարցը: Դատարանը բավարարեց միջնորդությունը:

Մեղադրող Վահան Հարությունյանը միջնորդեց երկարացնել սրբազանի կալանքի ժամկետը, մինչդեռ պաշտպաններից Երեմ Սարգսյանը դիրքորոշում հայտնեց, որ կալանքի հիմք չկա: Սարգսյանը նշեց, որ քննիչները պատշաճ ջանասիրություն չեն ցուցաբերել անազատության մեջ գտնվող սրբազանի գործը քննելու ուղղությամբ: Ներկայացնելով Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելուց մինչև գործը դատարան ուղարկելու ժամանակահատվածը՝ Սարգսյանը նշեց, որ, ընդհանուր առմամբ, 4 քննիչից բաղկացած խումբը 14 ժամ է աշխատել։

«25 օր կալանքի տակ պահել են, որ 4 քննիչով 14 ժամ աշխատեն»,- ասաց Երեմ Սարգսյանը՝ միջնորդելով ազատ արձակել սրբազանին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան