«Արծիվ գործընկեր-2025»-ի ընթացքում ՀՀ խաղաղապահ բրիգադի զինծառայողները ցուցադրում են իրենց կարողությունները․ Կանզասի ազգային գվարդիա․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

16.07.2026 | 15:31
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
16.07.2026 | 15:20
Իրանը Հորմուզը «կարմիր գիծ» է համարում և զգուշացնում տարածաշրջանային ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին, եթե ԱՄՆ-ն հարվածի
16.07.2026 | 15:10
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանը // 5 մլրդ դրամ՝ պարգևավճարների համար․ ԼՈՒՐԵՐ
16.07.2026 | 15:02
2026-ի առաջին կիսամյակում Հայաստանում օձերի հայտնաբերման վերաբերյալ կանչերի թիվն աճել է 13.3 տոկոսով
16.07.2026 | 14:54
Հաջիևը կրկին հայտարարել է «ՀՀ-ի կողմից տարածքային պահանջներից» հրաժարվելու մասին՝ Սահմանադրության փոփոխությամբ կամ իրավական այլ մեխանիզմով
16.07.2026 | 14:46
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ում ընդերքօգտագործման խախտումներ է հայտնաբերել․ նյութերն ուղարկվել են քննության
16.07.2026 | 14:35
«Ամասիայի գլխավորող պանրագործարան» ընկերության արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
16.07.2026 | 14:24
Հանցավոր խումբը, ըստ ՔԿ-ի, 538 մլն դրամ է հափշտակել և լվացել գումարները
16.07.2026 | 14:15
Ծառուկյանի մարզասրահի շենքն անցել է համայնքին, շարունակելու է գործել․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 14:11
Ուկրաինայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովի հրաժարականի դեմ․ ՏԵԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 14:01
Մոսկվան պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ՌԴ ԱԳՆ
16.07.2026 | 13:53
Ուկրաինայի Ռադան Սերգեյ Կորեցկիին հաստատել է վարչապետի պաշտոնում
16.07.2026 | 13:46
5 մլրդ դրամի պարգևավճար․ ինչպես է բաժանվել գումարը գերատեսչությունների միջև
16.07.2026 | 13:38
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
16.07.2026 | 13:27
Հակակոռուպցիոն 22 հանձնարարականներից Հայաստանը «բավարար չափով» կատարել է միայն 6-ը․ ԳՐԵԿՈ-ն նոր զեկույց է հրապարակել
Բոլորը

Օգոստոսի 12-ին ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը, որը կավարտվի օգոստոսի 20-ին։ Կանզասի ազգային գվարդիան անդրադարձել է զորավարժություններին։

«Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները օգոստոսին ընթացող «Արծիվ գործընկեր-2025» զորավարժության շրջանակում ՀՀ զինծառայողների համար ուսուցում են անցկացնում բուժօգնության հարցերի շուրջ։

Վարժանքի ընթացքում համեմատվում են կիրառվող սարքավորումները և ՀՀ խաղաղապահ բրիգադի զինծառայողները ցուցադրում են իրենց կարողությունները։

«Արծիվ գործընկեր-2025» զորավարժությունը, որը միտված է միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանումների փոխգործակցելիության մակարդակի բարձրացմանը, կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակմանը և ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածության ամրապնդմանը, Եվրոպայում ու Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի ուսումնական ծրագիրն է, որին մասնակցում են Եվրոպայում ու Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի, Կանզասի ազգային գվարդիայի, ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զինծառայողներ:

«Արծիվ գործընկեր-2025» զորավարժության ավարտին նախատեսվում է ԱՄՆ զինծառայողների և նրանց ռազմական տեխնիկայի վերադարձ դեպի ծառայության հիմնական վայր»,- ասված է գվարդիայի տարածած հաղորդագրությունում։