Օդի աղտոտվածությունը նվազեցնում է առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու մարդկանց ունակությունը. ուսումնասիրություն

Լուրեր

31.07.2026 | 13:29
Նարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկությունն ավարտվել է, ոչինչ չեն տարել. Դավիթ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 13:18
Իշխող ուժի կողմից արդարադատության ընտրովի կիրառումը նշանակում է՝ երկրում այն չկա․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 13:07
ՊԵԿ-ը 78.4 մլն դրամի չվճարված հարկ է բացահայտել Ծառուկյանի «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցում
31.07.2026 | 12:56
Ստամբուլի հայկական գերեզմանտան վրա հարձակվողն ընդունել է մեղքը
31.07.2026 | 12:50
Ջանես Նազարյանն ամփոփել է Բաքվում նվաճած չեմպիոնությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:45
Anthropic-ի ԱԲ մոդելները դուրս են եկել վերահսկողությունից ու հարձակվել երեք ընկերությունների համակարգերի վրա
31.07.2026 | 12:34
Ի՞նչ անենք, իր նման մարդ բռնել տա՞նք. Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի մեղադրանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:25
«Բավարիան» 15 գոլ է խփել ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:17
Ալեքսան Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
31.07.2026 | 12:10
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություն է// «Մուլտի Վելնես»-ը վերաբացվել է հեռացված ցուցանակով․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 11:59
Մարոկկոյից հազարավոր միգրանտներ խախտել են սահմանն ու ներխուժել Իսպանիա․ Մադրիդը զորքեր է տեղակայում Սեուտայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:50
Հեռացվել է «Մուլտի Վելնես» անվանումը, քաղաքապետարանի դրոշն է բարձրացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:45
«Հայաստանի ժողովրդավարական հետագիծը ընտրություններից հետո» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
31.07.2026 | 11:41
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ Քոչարյանը նրան նաև 200 հազար դրամ փաստաբանի վարձատրության գումար պետք է վճարի
31.07.2026 | 11:36
12 թիմով մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը
Բոլորը

Մարդու՝ առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու ունակությունը տուժում է օդի աղտոտվածության կարճաժամկետ ազդեցությունից։ Այս մասին է վկայում նոր ուսումնասիրությունը։

ՀՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխանցմամբ՝ հետազոտողները վերլուծել են 26 մասնակցի կողմից կատարված ճանաչողական թեստերի տվյալները, որոնք ստացվել են այն բանից հետո, երբ նրանք 1 ժամ շարունակ ենթարկվել են կա՛մ մոմի ծխից առաջացած մանր մասնիկների (PM) բարձր մակարդակին, կա՛մ 1 ժամ գտնվել են մաքուր օդի պայմաններում։

Nature Communications ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը պարզել է, որ նույնիսկ PM-ի բարձր խտությունների կարճաժամկետ ազդեցությունը վատթարացրել է մասնակիցների ընտրողական ուշադրությունը և հուզական ճանաչումը՝ անկախ նրանից, թե նրանք սովորական կերպով էին շնչում, թե միայն բերանով։ Սա կարող է ազդել անհատի՝ առաջադրանքների վրա կենտրոնանալու, շեղող հանգամանքներից խուսափելու և սոցիալապես ընդունելի վարքագիծ դրսևորելու ունակության վրա։

«Օդի աղտոտվածությանը ենթարկված մասնակիցներն ավելի վատ էին խուսափում շեղող տեղեկատվությունից: Սա նշանակում է, որ առօրյա կյանքում դուք կարող եք ավելի հեշտությամբ շեղվել։ Սուպերմարկետում գնումներ կատարելը լավ օրինակ է. ա կարող է նշանակել, որ դուք ավելի հակված կլինեք իմպուլսիվ գնումներ կատարելու, քանի որ չեք կարողանում կենտրոնացած մնալ ձեր նպատակների վրա», – ասում է Բիրմինգհեմի համալսարանի դոկտոր Թոմաս Ֆաերթին՝ ուսումնասիրության համահեղինակը։

Ուսումնասիրությունը նաև պարզել է, որ PM-ով աղտոտված օդի ազդեցությունից հետո մասնակիցներն ավելի վատ են կատարել հուզական ճանաչումը գնահատող ճանաչողական թեստերը։

«Նրանք ավելի վատ էին ընկալում, թե արդյոք դեմքն արտահայտում է վախ, թե ուրախություն, և դա կարող է հետևանքներ ունենալ այլ մարդկանց հետ մեր վարքի վրա», – ասում է Ֆաերթին։

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մասնակիցների աշխատանքային հիշողությունը չի տուժել, ինչը վկայում է այն մասին, որ ուղեղի որոշ գործառույթներ ավելի դիմացկուն են աղտոտվածության կարճաժամկետ ազդեցության նկատմամբ։

Օդի աղտոտվածությունը հանրային առողջության համար ամենամեծ բնապահպանական ռիսկերից մեկն է աշխարհում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ՝ դրսի օդի աղտոտվածությունը տարեկան մոտ 4.2 միլիոն վաղաժամ մահվան պատճառ է դառնում։

Հետազոտողներն ասում են, որ ուսումնասիրության արդյունքները կարող են ունենալ նշանակալի սոցիալական և տնտեսական հետևանքներ՝ ազդելով կրթական մակարդակի և աշխատանքի արտադրողականության վրա։

«Ուսումնասիրությունն անցկացվել է կլինիկորեն առողջ չափահաս բնակչության շրջանում, ինչը նշանակում է, որ նրանք լավ առողջություն ունեին և չունեին կլինիկական շնչառական կամ նյարդաբանական խնդիրներ… Որոշ այլ խմբեր կարող են ավելի խոցելի լինել այս ազդեցությունների նկատմամբ:

Ուսումնասիրությունը ավելի մեծ նախագծի մի մասն է, որը կփորձարկի աղտոտիչների տարբեր աղբյուրների ազդեցությունը, ինչը, հետազոտողների հույսով, կօգնի մշակել ապագա քաղաքականություն և հանրային առողջապահական միջոցառումներ։

«Ավելի մեծ նախագիծը դիտարկում է աղտոտիչների տարբեր, ավելի տարածված աղբյուրներ, ինչպիսիք են խոհարարությունից, փայտի այրումից, մեքենաների արտանետումներից և մաքրող միջոցներից առաջացած արտանետումները, որպեսզի պարզենք, թե արդյոք կարող ենք քաղաքականության վրա ազդել՝ այն որոշակի ուղղությամբ տանելու համար», – ասում է Ֆաերթին։