ԱՄՆ-ը խոստացել է խորհրդակցել եվրոպացի գործընկերների հետ Թրամփ-Պուտին հանդիպումից առաջ․ Տուսկ

Լուրեր

09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Վաշինգտոնը խոստացել է խորհրդակցել իր եվրոպացի դաշնակիցների հետ ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև օգոստոսի 15-ին նախանշված հանդիպումից առաջ, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նա, սակայն, չի մանրամասնել, թե ինչ մակարդակով են տեղի ունենալու այս խորհրդակցությունները։

Լեհաստանի վարչապետը նշել է, որ ինքը «շատ վախեր և մեծ հույսեր» ունի Թրամփ-Պուտինբանակցությունների վերաբերյալ։ Reuters-ի հաղորդմամբ՝ Տուսկը նաև կրկնել է, որ Ուկրաինայի և նրա տարածքների վերաբերյալ որոշումները չպետք է կայացվեն առանց Կիևի մասնակցության։

Ավելի վաղ Bloomberg-ը, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, հայտնել էր, որ եվրոպացի առաջնորդները ցանկանում են խոսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ մինչև Պուտինի հետ նրա հանդիպումը։

Հաղորդվում է, որ ԵՄ արտաքին գործերի նախարարները և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան արտակարգ հանդիպում կանցկացնեն օգոստոսի 11-ին՝ Թրամփի և Պուտինի միջև հանդիպումից առաջ։