ԱԺ հանձնաժողովն ընդունեց Ընտրական օրենսգրքում Կառավարության ներկայացրած փոփոխությունները

Լուրեր

09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
Բոլորը

ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության ներկայացրած նախագիծը։

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ ընտրական օրենսդրության բարեփոխումների կարևորագույն նպատակն է Հայաստանում ժողովրդավարական ընտրական ինստիտուտի կայացումը և Սահմանադրությամբ երաշխավորված ընտրական իրավունքի ապահովումը: Արտակ Զեյնալյանը հավաստիացրեց նաև, որ Կառավարությունը պատրաստ է համագործակցել խորհրդարանի հետ:

Աշխատանքային քննարկումների արդյունքում Կառավարության ներկայացուցչի համար ընդունելի համարվեցին ֆիքսված տեսանկարահանման և 4-րդ ուժի համար նվազագույնը 2% շեմ սահմանելուն վերաբերող առաջարկները, որոնք ներկայացրին հանձնաժողովի աշխատանքներին մասնակցող պատգամավորները:

Ընդունվեց  նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի՝ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կողմից ներկայացվող կառուցվածքի և կազմի հրապարակմանը վերաբերող առաջարկը, որն ուժի մեջ կմտնի 2021 թվականից:

Օրենսդրական փաթեթն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը: