Ավստրալիան հայտարարել է Պաղեստինը ճանաչելու մտադրության մասին

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի ընթացքում Ավստրալիան պաշտոնապես կճանաչի «պաղեստինցի ժողովրդի՝ սեփական պետությունն ունենալու իրավունքը»։ Այս մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով՝ Պաղեստինի ազգային վարչակազմի ներկայացուցիչները վստահեցրել են, որ «ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները որևէ դեր չեն խաղա ապագա պաղեստինյան պետությունում»։

ՄԱԿ-ի անդամ շուրջ 150 պետություններ են հայտնել Պաղեստին պետությունը ճանաչելու մասին։ Այդ երկրների թվում են Իռլանդիան և Իսպանիան, նման մտադրության մասին հայտնել են նաև Ֆրանսիան, Կանադան ու Մեծ Բրիտանիան։

Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվեց 2023 թվականի հոկտեմբերի 7-ին երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը լայնածավալ հարձակում իրականացրեց Իսրայելի վրա։ Իսրայելը պատասխանեց՝ պատերազմ հայտարարելով ՀԱՄԱՍ-ին։

Հուլիսի 23-ին ավելի քան 100 միջազգային մարդասիրական կազմակերպություններ զգուշացրել են Գազայի հատվածում սպասվող զանգվածային սովի մասին և կոչ արել մարդասիրական օգնություն տրամադրել։ Հաղորդվում է թերսնումից տասնյակ մարդկանց մահվան մասին, որոնց թվում բազմաթիվ երեխաներ կան։