ՍԱՏՄ նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյան քրեական գործից մանրամասներ է ներկայացրել, ըստ որի՝ կալանքի տակ գտնվող Սննդի անվտանգության տեսչական մարմնի նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը պահեստապետի և մի շարք այլ աշխատակիցների օժանդակությամբ վառելանյութերի կտրոններ է հափշտակել  ու բացի այդ, պահանջել՝ որպես պարգևատրում որոշ աշխատակիցներին փոխանցված գումարների մի մասը կանխիկացնել և պահեստապետի միջոցով տրամադրել իրեն։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2024 թվականի նոյեմբերի 11-ից 2025 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, օգտագործելով իր իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը, նույն տեսչական մարմնի պահեստապետի և մի շարք այլ աշխատակիցների օժանդակությամբ հափշտակել է իրեն վստահված՝ ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռք բերված և տեսչական մարմնի կարիքների համար նախատեսված վառելանյութերի կտրոնները, ինչպես նաև վերը նշված աշխատակիցների անվամբ սահմանվածից անհամեմատ ավել չափով անհիմն ելքագրված պարգևավճարները:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ տեսչական մարմնի պահեստապետը ՍԱՏՄ ղեկավարից ստացել և վաճառել է ընդհանուր 15․300 լիտր բենզինի և 1․000 լիտր դիզելային վառելիքի կտրոններ, որի արդյունքում առաջացած 7․844․000 ՀՀ դրամ գումարն անձամբ փոխանցել է ՍԱՏՄ ղեկավարին։ Բացի այդ, վերջինս հափշտակել է նաև տեսչական մարմնի հաշվեկշռում հաշվառված և իրեն վստահված՝ 2․926․080 ՀՀ դրամ արժողության 6․096 լիտր ավտոբենզինի կտրոնները: Արդյունքում՝ հիշյալ պաշտոնատար անձի կողմից հափշտակվել են ընդհանուր 10․770․080 ՀՀ դրամի 21.396 լիտր բենզինի և 1․000 լիտր դիզելային վառելիքի կտրոններ:

Բացի դրանից, ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, տեսչական մարմնի աշխատակիցներին բացառապես ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված պարգևավճարներ տրամադրելու փոխարեն, մի շարք աշխատակիցների հանձնարարել է իր կողմից առանց հիմնավորման որպես պարգևատրում նրանց փոխանցված գումարների մի մասը կանխիկացնել և պահեստապետի միջոցով տրամադրել իրեն: Այդ կերպ վերջինս, իր իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, հափշտակել է իրեն վստահված խոշոր չափերով՝ ընդհանուր 3.454.000 ՀՀ դրամը։
Ծառայողական լիազորություններն օգտագործելով խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու համար ՍԱՏՄ նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, իսկ նրան օժանդակած պահեստապետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով, 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:

Պետությանը պատճառված վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է շուրջ 10 մլն ՀՀ դրամը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: