«Կառավարությունը շարունակելու է կապիտալ շինարարության ծավալներն ընդլայնելու հանձնառությունը»․ Եղիազար Վարդանյանի ուղերձը Շինարարի օրվա առթիվ

Լուրեր

20.08.2026 | 23:01
«Նոան» նոր գլխավոր մարզիչ ունի
20.08.2026 | 22:52
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 22:39
Պերուում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
20.08.2026 | 22:23
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.08.2026 | 22:07
Ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
20.08.2026 | 21:53
ԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.08.2026 | 21:39
Նիկոլ Փաշինյանին կշնորհվի Հեսսեյան խաղաղության մրցանակը
20.08.2026 | 21:22
Կառավարությունը նախատեսում է վերափոխել «Հայփոստ»-ի կառավարման մոդելը
20.08.2026 | 21:07
Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը մարվել է
20.08.2026 | 20:57
Երևանի մետրոն 2 նոր կայարան կունենա
20.08.2026 | 20:43
Խոշոր հրդեհ Աշտարակի խճուղու մոտակայքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
20.08.2026 | 20:37
Կարեն Սարուխանյանը և Անանիկ Ոսկանյանը «օդից փող» են հայտարարագրել․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:22
Վարդենիսում մի կին ասաց, որ իր կյանքի առաջին 15 հազարն է աշխատել, հուզվել էի․ Լիանա Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:07
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ պետությունը կհատկացնի 16,7 մլն դրամ
20.08.2026 | 19:51
Մի՛ թողեք, որ ձեզ կտտանքների ենթարկեն, տարբեր հոգեբաններ են ինձ գրում․ Երեմյանը՝ «Ուժեղ Հայաստանի» թեկնածուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շինարարի օրվա առթիվ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում նշվում է․

«Սիրելի՛ շինարարներ, հարգելի՛ գործընկերներ,

Ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Շինարարի օրվա առթիվ:

Ձեր ամենօրյա պատասխանատու աշխատանքով դուք նպաստում եք մեր երկրում նոր դպրոցի, մանկապարտեզի, ժամանակակից հարմարություններով առողջապահական, մշակութային ու մարզական կառույցների ստեղծմանը, ճանապարհների, ջրամբարների և այլ ենթակառուցվածքների կառուցմանն ու բնակելի նոր թաղամասերի ձևավորմանը։

Յուրաքանչյուրդ ձեր չափով մասնակցում եք պետության զարգացմանը։ Այս գիտակցումն ունենալու դեպքում, վստահաբար, կապահովվի շինարարական ծրագրերի բարձր որակը, հուսալիությունը և հարմարավետությունը:

Վերջին տարիներին շինարարության ծավալները շարունակաբար աճում են, ինչը վկայում է տնտեսության մեջ շինարարության առանցքային դերի ու կառավարության կողմից ոլորտի կարևորման մասին։ Ծավալների աճն արտացոլվում է նաև վճարված հարկերի տեսքով։ Այս տարվա առաջին կիսամյակում շինարարության ոլորտից պետբյուջե վճարված հարկային եկամուտները 2024թ. նույն ժամանակաշրջանի համեմատ շեշտակի՝ մոտ 47%-ով աճել են՝ կազմելով 105.6 մլրդ դրամ։ Շնորհակալ եմ հարկերը պարտաճանաչ վճարելու պետականամետ գործելաոճի համար։

Կառավարությունը շարունակելու է կապիտալ շինարարության ծավալներն ընդլայնելու հանձնառությունը։ Գալիք տարիներին գործունեության դաշտը կանխատեսելի դարձնելու նպատակով արդեն սկսվել են նոր շրջափուլի համար հաջորդ մեծ խումբ դպրոցների և մանկապարտեզների նախագծման աշխատանքները։ Սա խթան պետք է լինի՝ շինարարական ներուժը առավելագույն պատրաստվածության բերելու, ոլորտի դեռևս չօգտագործված ներուժը լավագույնս իրացնելու համար։ Հուսով եմ՝ վստահելի հետագիծ ու ձեռագիր ունեցող շինարարական կազմակերպությունները հետաքրքրված կլինեն՝ իրենց մասնագիտական ներդրումն ունենալու պետական ծրագրերում, իսկ Հայաստանի շինարարական մշակույթում միջազգային չափանիշներ ու նորագույն տեխնոլոգիաներ ներդնելու նրանց օրինակը վարակիչ կլինի գործընկերների համար։

Քաղաքաշինության կոմիտեն իր հերթին ձգտում է խթաններ ստեղծել, որպեսզի Հայաստանի շինարարության ոլորտը համընթաց շարժվի համաշխարհային միտումներին։ Այդ նպատակով առանցքային կլինի Եվրոպական միության քաղաքաշինական նորմերի մոտարկումն ու տեղայնացումը։ Զուգահեռաբար մշակում ենք կազմակերպությունների վարկանիշավորման մեխանիզմ, որը կնպաստի քաղաքաշինական գործունեության որակի բարձրացմանը և դաշտում նոր նշաձողի սահմանմանը։

Սիրելի՛ շինարարներ, կրկին շնորհավորելով Շինարարի օրվա առթիվ՝ մաղթում եմ բազում հաջողված ծրագրեր և նոր հնարավորություններ»,-նշվում է ուղերձում։