Գյումրիի գիշերօթիկ հաստատության բակում գտնված երեխաների մայրը հայտնաբերվել է. ՀՀ ոստիկանություն
Հասարակություն
19.10.2018 | 15:33Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված երեխաների մոր ինքնությունը:
Նա Արարատի մարզի 18-ամյա բնակչուհի է, որը բերվել է ոստիկանության Մուշի բաժին:
Արարքի դրդապատճառները պարզվում են:
Կատարվում է քննություն: