«Անհավանական թվացող արձանագրում՝ ՀՀ-ի ապաշրջափակումը տեղի է ունենում»․ Փաշինյանը՝ Ալիևի հետ կնքած հռչակագրի մասին

Լուրեր

25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:59
Պայմանագրային զինծառայող է մահացել, ըստ ՊՆ-ի՝ դեպքը տեղի է ունեցել ոչ զորամասում
25.08.2026 | 19:44
Ադրբեջանը կուլիսներում աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը մեղմելու ուղղությամբ․ իսրայելական աղբյուրներ
25.08.2026 | 19:34
Աննա Գրիգորյանը պատասխանեց Փաշինյանի հայտարարություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:18
Հազար հատ քյաբաբ քիչ բաժանեիք, մենք 55+ էլ կունենայինք․ Հարությունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:05
Առաջարկեցի այսօր նիստը ես նախագահեմ, դրական պատասխան չստացա. Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:51
Թրամփը հայտարարել է, որ Իրանը բախվում է «էպիկական մասշտաբների մարդասիրական ճգնաժամի»
25.08.2026 | 18:42
Մտածում եք, որ հանցագործ թիմակից կարող ենք ունենալ ու թիմով պաշտպանե՞նք․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:28
Լայպցիգի օդանավակայանի մոտակա դաշտում ևս մեկ ԱԹՍ է հայտնաբերվել․ Մերցը մեկնաբանել է միջադեպը
25.08.2026 | 18:19
Իդրամի և IDBank-ի աջակցությամբ կայացավ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը
25.08.2026 | 18:10
Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտե է կանչվել // ԵՄ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 18:02
Մաքս Ֆերստապենը դարձել Ֆորմուլա-1-ի ամենաբարձր վարձատրվող արշավորդը
25.08.2026 | 17:57
Գյումրիում մեքենա է պայթել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:53
Ուկրաինան Patriot-ների համար սահմանափակ թվով հրթիռներ է ստացել․ Զելենսկի
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, մանրամասներ է ներկայացրել  Ադրբեջանի հետ ստորագրված հռչակագրից։

«Ես ուզում եմ արձանագրել հետևյալը․ շատ կարևոր և նույնիսկ՝ անհավանական թվացող արձանագրում՝ ՀՀ-ի ապաշրջափակումը տեղի է ունենում։ ՀՀ-ն, այսպիսով, կունենա հնարավորություն ունենալ երկաթուղային կապ արտաքին աշխարհի հետ։ Եվ նաև ուզում եմ արձանագրել, որ Ադրբեջանի տարածքով Հայաստանից Հայաստան երկաթուղային կապ, այդ թվում՝ դուք գիտեք, որ տարբեր ճանապարհներ կան, որոնք նաև Հայաստանից Հայաստան կապի մասին են, և կարող են անցնել Ադրբեջանով»։

Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցությունների թեմայով․

«Եվ նաև, այո՛, վաղուց այդքան քննարկված հարցը՝ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև կապի խնդիրը լուծվեց, շատ կարևոր արձանագրում է, որ դա տեղի կունենա ՀՀ-ի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության շրջանակներում։ Սա կարևոր հանգամանք է»։ Վարչապետն ընդգծեց, որ միջանցքային տրամաբանությամբ որևէ զարգացում չի լինելու, չկա, և չի կարող լինել․

«Ես խոսքի մեջ նկատեցի, որ ԱՄՆ նախագահն, այնուամենայնիվ, Corridor (միջանցք) բառն օգտագործեց։ Բայց ես իմ ասուլիսում էլ ասացի՝ դա աշխարհում այնքան ընդունված բառ է․․․ այն տրամաբանությունը, որ մենք ունենք այդ բառի հետ կապված, աշխարհում շատ սովորական է ընդունվում։ Բայց ձեզ հայտնի հանգամանքների բերումով այդ բառը մեզ մոտ որոշակի լարվածություն է ստեղծել։ Բայց սա այն դեպքն է․․․ դուք գիտեք, որ մեր փաստաթղթերում կա «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» արտահայտությունը։ Բայց միջանցքային այն տրամաբանությունը, որի հետ կապված անընդհատ քննարկումներ եղել են, իհարկե՝ ակնհայտորեն չի լինելու»։

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այս հանգամանքների մասին մեկնաբանություններ կատարելիս անհրաժեշտ է հիմնվել տեքստի վրա, որը հրապարակված է․ «Այն, ինչ չկա տեքստում, ուրեմն՝ չկա»։

Վարչապետն ասել է, որ այն, ինչ պետք է տեղի ունենա ապաշրջափակման կոնտեքստում՝ ինքը նկարագրել է հուլիսի 16-ի ասուլիսում․ «Այսօր անհավատալի, պատմական լավ օր է»։