Պուտինը խաղաղության գործարքի դիմաց Ուկրաինայից պահանջում է հանձնել Դոնբասը․ Bloomberg

Լուրեր

16.07.2026 | 17:42
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
16.07.2026 | 17:34
ԱԽ քարտուղարն ընդունել է ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
16.07.2026 | 17:22
Ուկրաինան և Ռուսաստանը զոհված զինծառայողների մարմիններ են փոխանակել
16.07.2026 | 17:13
Ծաղկաձորի «Լուսաբաց» ճամբարի խոհանոցը կասեցվել է ՍԱՏՄ-ի որոշմամբ
16.07.2026 | 17:02
Ուկրաինայի հեռացող ՊՆ ղեկավարը խոստովանել է ԶՈւ գլխավոր հրամանատարի հետ կոնֆլիկտի առկայությունը
16.07.2026 | 16:50
ՍԱՏՄ-ն կասեցրել է «Հասմիկ մարզական սպորտ-ճամբար»-ի խոհանոցի աշխատանքը
16.07.2026 | 16:39
Անկարան դեմ է, որ ՌԴ-Ուկրաինա հակամարտությունը տարածվի Սև ծովում․ Թուրքիայի ԱԳ նախարարը Կիևում է
16.07.2026 | 16:27
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կկառուցվի. գործադիրը 57,7 մլն դրամ է հատկացրել
16.07.2026 | 16:16
Ուկրաինան հայտնել է Սև ծովում ռուսական «ստվերային նավատորմի» երկու լցանավերի հարվածելու մասին
16.07.2026 | 16:06
Շիրակում շան հաչոցի համար սկսված ծեծկռտուքի գործով 4 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 
16.07.2026 | 15:55
Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի վերաբերյալ նոր գործ է ուղարկվել Հակակոռուպցիոն դատարան
16.07.2026 | 15:43
Քիր Սթարմերը հրաժեշտի այցով Կիև է ժամանել
16.07.2026 | 15:31
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
16.07.2026 | 15:20
Իրանը Հորմուզը «կարմիր գիծ» է համարում և զգուշացնում տարածաշրջանային ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին, եթե ԱՄՆ-ն հարվածի
16.07.2026 | 15:10
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանը // 5 մլրդ դրամ՝ պարգևավճարների համար․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի հետ հնարավոր խաղաղության համաձայնագրի շրջանակում պահանջում է, որ Կիևն ամբողջությամբ հանձնի Դոնեցկի և Լուգանսկի մարզերի տարածքները։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Գործակալության աղբյուրների համաձայն՝ Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմանն ընդառաջ նախապատրաստվող համաձայնագրի շրջանակում «Կիևը պետք է զորքերը դուրս բերի Դոնբասի այն տարածքից, որը դեռևս վերահսկում է»։ Փոխարենը Պուտինը պատրաստ է սառեցնել պատերազմը առաջնագծում և դադարեցնել հարձակումը Զապորոժիեի և Խերսոնի մարզերում։

Նախկինում Կրեմլը պնդում էր, որ այս շրջանները նույնպես անցնեն իր վերահսկողության տակ, չնայած ռուսական բանակը վերահսկում է դրանց կեսից մի փոքր ավելին։ Դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք Պուտինն ինքը կհրաժարվի գրավված որևէ տարածքից, օրինակ՝ Զապորոժիեի ատոմակայանից, որը ամենամեծն է Եվրոպայում և Ուկրաինայում, և որը պատերազմից առաջ արտադրում էր Ուկրաինայի էլեկտրաէներգիայի մոտ 20 տոկոսը։

Միաժամանակ, համաձայնագրի շրջանակում Ուկրաինան պետք է հրաժարվի նաև Ղրիմի նկատմամբ իր պահանջներից, որը Կրեմլը բռնակցել է 2014 թվականին:

Ըստ Bloomberg-ի աղբյուրների՝ ԱՄՆ վարչակազմն աշխատում է, որ նման համաձայնագիրը հավանության արժանանա Ուկրաինայի ու նրա եվրոպացի դաշնակիցների կողմից, սակայն դա դեռևս երաշխավորված չէ:

Գործակալության զրուցակիցները նշել են, որ տարածքների վերաբերյալ համաձայնագիրը պետք է ճանապարհ հարթի հրադադարի, ապա՝ վերջնական խաղաղության համաձայնագրի շուրջ տեխնիկական բանակցությունների համար: Մինչև հիմա պարզ չէ՝ արդյո՞ք Պուտինը կմասնակցի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի մասնակցությամբ եռակողմ հանդիպմանը, որն առաջարկել է Թրամփը:

Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ վարչակազմի բազմաթիվ պաշտոնյաներ կասկածում են, որ Պուտինն անկեղծորեն ձգտում է դադարեցնել պատերազմը և հետաքրքրված է խաղաղության համաձայնագրով, որը չի համապատասխանում Ուկրաինայում իր սկզբնական նպատակներին: Թրամփի նախորդ առաջարկը Պուտինին ներառում էր միայն Ղրիմի բռնակցման ճանաչում և ռազմաճակատի երկայնքով պատերազմի սառեցում:

Միաժամանակ, ըստ Bloomberg-ի, Զապորոժիեն և Խերսոնը պետք է մնան Ուկրաինայի վերահսկողության տակ: