Շինարարության ծավալների աննախադեպ աճը նպաստել է ոլորտի կազմակերպությունների կարողությունների ավելացմանը. փոխվարչապետ

Լուրեր

12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր մասնակցել է Շինարարի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը: Շնորհավորելով շինարարներին մասնագիտական տոնի առթիվ՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ամենօրյա պատասխանատու աշխատանքով պետության զարգացմանն ու առաջընթացին նպաստելու և դրա մասը կազմելու վերջիններիս պատրաստակամությունը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

Անդրադառնալով վերջին տարիներին շինարարության ծավալների աննախադեպ աճին՝ Տիգրան Խաչատրյանը նկատել է, որ այն նպաստել է ոլորտի կազմակերպությունների կարողությունների ավելացմանը, այդ թվում՝ տեխնիկական վերազինման և առավել արտադրողական գործելակարգերի կիրառման միջոցով։ Փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ նկատվող որակական փոփոխությունները ամուր հիմք կապահովեն ոլորտի զարգացման շարունակականությունն ապահովելու և դեռևս չօգտագործված ներուժը լավագույնս իրացնելու տեսանկյունից։

Անդրադառնալով Կառավարության՝ կապիտալ շինարարության ծավալները ընդլայնելու հաստատակամությանը՝ փոխվարչապետը վերահաստատել է, որ որակյալ աշխատանքը և աշխատանքի պատշաճ արագությունը շարունակելու են ներկայանալ որպես իրականացվող կապիտալ ծրագրերին մասնակցելու հիմնական նախապայմաններ։

Շնորհավորական ելույթներով հանդես են եկել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը, Հայաստանի շինարարների միության նախագահ Վահան Հարությունյանը:

Ելույթներին հաջորդել է պարգևատրման արարողությունը: