Լուկաշենկոն հայտարարել է, որ չի պատրաստվում առաջադրվել նոր ժամկետով

Լուրեր

05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադրված վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
05.11.2026 | 17:09
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:21
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:13
Էրդողանը հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա
Բոլորը

Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն ամերիկյան Time ամսագրի թղթակից Սայմոն Շուստերին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի ծրագրում առաջադրվել ևս մեկ ժամկետով, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ես հիմա չեմ ծրագրում, արդեն չեմ ծրագրում»,- ասել է նա։

Լուկաշենկոն հավելել է, որ իր կրտսեր որդուն՝ Նիկոլային նույնպես չի տեսնում որպես պետության հաջորդ ղեկավար։

«Ոչ, նա իրավահաջորդ չէ։ Ես գիտեի, որ ուզում էիր հարցնել։ Ոչ, ոչ, ոչ։ Հարցրու նրան։ Շատ կվիրավորես դրանով նրան»,- հայտարարել է Լուկաշենկոն։

Բելառուսի ղեկավարը նաև ենթադրություն է հայտնել, որ երկրի հաջորդ նախագահը կարող է լինել «մարդ, որը մի փոքր այլ քաղաքականություն կվարի»։

«Պարզապես թող նա անմիջապես ոչինչ չքանդի, այլ ինչպես ես արեցի՝ հենվելով ուժեղների ուսերին, այն ամենի, ինչ կա, հանգիստ էվոլյուցիոն կերպով զարգացնելով երկիրը, որպեսզի այս հեղափոխական հիասթափությունը չլինի։ Իսկ եթե նա համոզի հասարակությանը, որ անհրաժեշտ է շարժվել դեպի այլ իրավիճակ, Աստծո սիրուն»,- հայտարարել է Լուկաշենկոն։