Ֆրանսիայում պայքարում են 1949 թվականից ի վեր ամենամեծ անտառային հրդեհի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայում հրշեջներն արդեն երրորդ օրն է՝ պայքարում են գրեթե ութ տասնամյակների ընթացքում ամենամեծ անտառային հրդեհը մարելու համար։ Այն այրել է ավելի քան 16,000 հեկտար տարածք, ոչնչացրել տասնյակ տներ, մեկ մարդու կյանք խլել, գրում է France 24-ը։

Reuters-ի հրապարակած կադրերում երևում են ծխի ամպեր, որոնք բարձրանում են Ֆրանսիայի հարավում գտնվող Օդ շրջանի անտառային տարածքի վրայով։ Անօդաչու թռչող սարքի կադրերում երևում են այրված բուսականության մեծ հատվածներ։

Մեկ մարդ մահացել է, երեքը անհետ կորած են համարվում, իսկ երկու մարդ, այդ թվում՝ մեկ հրշեջ, գտնվում են ծանր վիճակում, հայտնել են տեղական իշխանությունները։

«Այս պահի դրությամբ՝ հրդեհը դեռևս վերահսկողության տակ չի վերցվել»,- BFM հեռուստաընկերությանը հայտնել է հրդեհաշիջման գործողությունները ղեկավարող պաշտոնյաներից Քրիստոֆ Մանյին՝ հավելելով, որ հույս ունի, որ հրդեհը կհաջողվի մարել օրվա ընթացքում։

Իսպանիայի հետ սահմանից շուրջ 100 կմ հեռավորության վրա՝ Միջերկրական ծովից ոչ հեռու, հրդեհը սկսվել է երեքշաբթի և արագ տարածվել։ Այն արդեն ընդգրկել է Փարիզից մեկուկես անգամ մեծ տարածք։ Պաշտոնյաները հայտարարել են, որ սա Ֆրանսիայի ամենամեծ անտառային հրդեհն է 1949 թվականից ի վեր։

France info ռադիոկայանին երկրի շրջակա միջավայրի նախարար Ագնես Պանիե-Ռունաշեն ասել է, որ հրդեհն այժմ ավելի դանդաղ է տարածվում։

Այս ամռանը Հարավային Եվրոպայում մի քանի խոշոր հրդեհներ են տեղի ունեցել։ Անցյալ ամիս անտառային հրդեհի հետևանքով, որը հասել էր Ֆրանսիայի երկրորդ խոշորագույն քաղաք Մարսելի հարավային նավահանգիստ, վիրավորվել էր շուրջ 300 մարդ։

Գիտնականները զգուշացնում են, որ կլիմայի փոփոխությունը սրում է ջերմության և չորության հաճախականությունն ու ինտենսիվությունը, ինչը տարածաշրջանն ավելի խոցելի է դարձնում անտառային հրդեհների նկատմամբ։ Եվրոպան աշխարհի ամենաարագ տաքացող մայրցամաքն է, որտեղ ջերմաստիճանը բարձրանում է 1980-ականներից ի վեր համաշխարհային միջին ցուցանիշից կրկնակի արագությամբ՝ ըստ Եվրամիության «Կոպեռնիկոս» կլիմայի փոփոխության ծառայության։

Ֆրանսիայի օդերևութաբանական գրասենյակը զգուշացրել է երկրի հարավային այլ մասերում ուրբաթ օրը սկսվող նոր ջերմային ալիքի մասին, որը կտևի մի քանի օր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի