Թրամփը Հնդկաստանի համար լրացուցիչ 25% մաքսատուրք է սահմանել՝ ռուսական նավթի գնման համար

Լուրեր

24.06.2026 | 09:52
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
24.06.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.06.2026 | 09:32
Երևանի «Սպանդարյան» գերեզմանատան մոտ քաղաքացին ընկել է ձորակը և արգելափակվել քարերի արանքում
24.06.2026 | 07:58
ԱԱ-2026. Կոլումբիան հաղթեց ու նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 05:04
ԱԱ-2026. Խորվաթիան տարավ առաջին հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 02:07
ԱԱ-2026. Անգլիան ոչ-ոքի խաղաց Գանայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
23.06.2026 | 22:15
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից և ինչպես դիմել. նախարարությունը մանրամասնում է
23.06.2026 | 22:01
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստներից մեկում. կան զոհեր
23.06.2026 | 21:42
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության և նոր շուկաների բացահայտման հարցեր
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիրը, որով Հնդկաստանից ներմուծվող ապրանքների համար լրացուցիչ 25% մաքսատուրք է սահմանվում։

«Ես կարծում եմ, որ անհրաժեշտ և նպատակահարմար է լրացուցիչ մաքսատուրք սահմանել Հնդկաստանից ապրանքների ներմուծման համար, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն նավթ է ներմուծում Ռուսաստանի Դաշնությունից»,- ասվում է Թրամփի հրամանագրում, որը հրապարակվել է Սպիտակ տան կայքում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

ԱՄՆ նախագահն ավելի վաղ պնդել էր, որ Հնդկաստանն անուղղակիորեն աջակցում է Ռուսաստանի պատերազմին Ուկրաինայի դեմ՝ գնելով ռուսական նավթ։

Հնդկաստանը հերքել է այդ պնդումները՝ նշելով, որ ԱՄՆ-ը նույնպես որոշ ապրանքներ է գնում Ռուսաստանից։

Մասնավորապես, Հնդկաստանի իշխանությունները Ռուսաստանից նավթի ներմուծման վերաբերյալ Միացյալ Նահանգների և Եվրամիության քննադատությունն անվանել են «չարդարացված և ոչ խելամիտ»։

Թրամփի հրամանագրի համաձայն՝ Հնդկաստանից ԱՄՆ մաքսային տարածք ներմուծվող ապրանքները ենթակա են լրացուցիչ 25% մաքսատուրքի։

Օգոստոսի 1-ից Միացյալ Նահանգներն արդեն իսկ Հնդկաստանի համար սահմանել է 25% առևտրային մաքսատուրք՝ դրանք բացատրելով առևտրային անհավասարակշռությամբ և Մոսկվայի հետ տնտեսական համագործակցությամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի