Ինչ տեղի կունենա, երբ ընտրություններին գրանցվի ոչ թե 4, այլ 3 կուսակցություն․ ընտրությունները չե՞ն կայանա․ Պետրոսյանը՝ Զեյնալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովում այսօր քննարկվում են Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները։ Առաջարկվող կարգավորումներից մեկը վերաբերում է երեք կուսակցությունների կամ դաշինքների փոխարեն թույլատրել Ազգային ժողով մտնել 4 կուսակցությունների կամ դաշինքների և մանդատների բաշխումն իրականացնել նրանց միջև։

«4-րդ քաղաքական ուժը խորհրդարանում կհայտնվի ընտրություններում 2 տոկոս ընտրական շեմը հաղթահարելու պայմանով, և դա  «Ծառուկյան» դաշինքի առաջարկությունն էր, որն ընդունվել է կառավարության կողմից»,- ասաց ԸՕ նախագծի զեկուցող, արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։

Նույն հանձնաժողովի անդամ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հարց ուղղեց. եթե նվազագույնը 4 կուսակցություն չի մասնակցում ընտրություններին, ապա արդյոք դրանք չե՞ն կայանալու։

Հարցին ի պատասխան Արտակ Զեյնալյանն ասաց․ «Հիմա մենք կարող ենք քննարկել ու տալ լուծում, թե ինչ է տեղի ունենում, երբ վերջնարդյունքում գրանցվում է 3 կուսակցություն կամ դաշինք»։

Նախարարի պաշտոնակատարն անդրադարձավ նաև խորհրդարանում մեծամասնություն կազմելու կարգավորմանը և նշեց, որ գործելու է բոնուսային  համակարգ և  լինելու է կայուն խորհրդարանական մեծամասնություն։

«Կայուն խորհրդարանական մեծամասնություն անպայման պետք է լինի Ազգային ժողովում, և քաղաքական փոքրամասնությունը չի կարող փոքր լինել, քան 1/3-րդը։ Դա մնացել է անփոփոխ», -նշեց Զեյնալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։