Կրեմլը հայտնում է Պուտին-Ուիթկոֆ հանդիպման ժամանակ Թրամփից ստացված և նրան ուղարկված «ազդանշանների» մասին

Լուրեր

05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը քննարկել են ուկրաինական ճգնաժամը, ինչպես նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության հնարավոր զարգացման հեռանկարները։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Մեր կողմից, մասնավորապես, որոշ ազդանշաններ են փոխանցվել ուկրաինական հարցի վերաբերյալ։ Համապատասխան ազդանշաններ են ստացվել նաև նախագահ Թրամփից։ Իրավիճակն այժմ այնպիսին է, որ մեր նախագահն ունի ամբողջական տեղեկատվություն, այսինքն՝ մեր ազդանշանները, ազդանշաններ նախագահ Թրամփից։ Եվ Թրամփը դեռևս չի տեղեկացվել այս հանդիպման արդյունքների մասին։ Հետևաբար, ես կխուսափեի ավելի մանրամասն մեկնաբանություններից։ Կտեսնենք, թե երբ Ուիթկոֆը կկարողանա զեկուցել Թրամփին այսօր տեղի ունեցած զրույցի մասին։ Դրանից հետո, իհարկե, մենք կկարողանանք լրացնել իմ մեկնաբանություններն ավելի էական բանով»,- ասել է Ուշակովը։

Պաշտոնյան զրույցը «շատ օգտակար և կառուցողական» է անվանել։

«Եթե նշենք [Պուտինի և Ուիթկոֆի զրույցի] թեմաները, ապա, առաջին հերթին, իհարկե, դա ուկրաինական ճգնաժամն է։ Երկրորդ թեման ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության հնարավոր զարգացման հեռանկարներն են»,- լրագրողներին ասել է Ուշակովը։

Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևն էլ իր տելեգրամի ալիքում գրել է․ «Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կառուցողական երկխոսությունը շարունակվում է»։

Ամերիկյան կողմը դեռևս որևէ մեկնաբանություն չի արել։

Հիշեցնենք, որ Պուտինի ու Թրամփի բանագնացի հանդիպումը տեղի է ունեցել Կրեմլում, այն տևել է շուրջ 3 ժամ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի