Մարաթոն, հեծանվավազք, երգ ու պար, հրավառություն. ի՞նչ միջոցառումներ են սպասվում Երևանի 2800-ամյակի տոնին

Լուրեր

08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
Բոլորը

Հոկտեմբերի 21-ին նշելու ենք Երևանի հիմնադրման 2800-ամյակը: Տոնի առիթով մայրաքաղաքում բազմաթիվ միջոցառումներ են նախատեսվում: Դրանք կմեկնարկեն ժամը 8:00-ին Երևանյան մարաթոնով՝ Շահումյանի հրապարակից: Մարաթոնին 2800 վազորդ կմասնակցի: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից:

Օրվա ընթացքում երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը կարող են մասնակցել նաև այլ միջոցառումների.

«Բազմազգ Երևան»

Ժամը 12:00-18:00 – Ազգային փոքրամասնությունների հարթակ՝ Անգլիական այգում:

«Սիրահարդ եմ երևան»

Ժամը 12:00-13:00 – Հեծանվավազք, որը կմեկնարկի Շահումյանի հրապարակից և կավարտվի Էրեբունի թանգարանի հարակից տարածքում:

«Արևային Երևան»

Ժամը 13:00-18:00 – Տոնական մանկական ծրագիր՝ Կիրովի անվան մանկական զբոսայգում:

«Տոնական Երևան»

Ժամը 14:00-15:00 – Փողային նվագախմբերի մասնակցությամբ շքերթ՝ Ազատության հրապարակից մինչև Հանրապետության հրապարակ:

«Իմ դասական Երևան»

Ժամը 14:00-18:00 – Դասական երաժշտության հարթակ՝ Կոնսերվատորիայի շքամուտքի դիմաց:

«Երևանյան էսքիզներ»

Ժամը 15:00-18:00 – Բենդերի բեմահարթակ՝ Հյուսիսային պողոտայում:

«Իմ հայկական Երևան»

Ժամը 16:00-22:00 – Ազգային երգ ու պարի հարթակ՝ Ազատության հրապարակում:

«Իմ ջազային Երևան»

Ժամը 16:00-21:00 – Ջազ երաժշտության բեմահարթակ՝ Կասկադի տարածքում:

«Երևանյան ռոք»

Ժամը 17:00-22:00 – Ռոք երաժշտության բեմահարթակ՝ Ազնավուրի հրապարակում:

«Ուրարտուից մինչև օրս»

Ժամը 18:00-19:00 – Տարազի ցուցադրություն՝ Հյուսիսային պողոտայում:

Ժամը 19:30-21:00-ն Հանրապետության հրապարակում նախատեսվում է գալա համերգ, որի ավարտին՝ 21:30-ին հրավառություն կլինի:

Տոնական միջոցառումներ են նախատեսվում նաև Երևանի վարչական շրջանների կենտրոնական հրապարակներում և այգիներում: Բացի այդ՝ հոկտեմբերի 21-ին Երևանի պատմության թանգարանն ու Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը կաշխատեն ժամը 11:00-19:00-ը: Մուտքն ազատ կլինի: