Թրամփը՝ իր հավանական իրավահաջորդի մասին

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրում է, որ երկրի փոխանախագահ Ջեյ Դի Վենսն իր հավանական իրավահաջորդն է, գրում է Reuters-ը։

«Կարծում եմ՝ հավանաբար, նա փոխնախագահն է։ Եվ կարծում եմ՝ Մարկոն (ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո – խմբ․) նույնպես կարող է որոշ չափով համագործակցել Ջեյ Դիի հետ։ Ես նաև կարծում եմ, որ մենք ունենք անհավանական մարդիկ։ Այնպես որ՝ ակնհայտ է, որ դեռ շատ վաղ է ասել։ Բայց նա, անշուշտ, հիանալի աշխատանք է կատարում և, հավանաբար, ֆավորիտ կլինի»,- ասել է Թրամփը։

Նա նաև առաջարկել է, որ Վենսն ու պետքարտուղար Ռուբիոն միավորեն ուժերը ապագա հանրապետական ​​ընտրացուցակի համար։

Թրամփը նախկինում հրաժարվել է որևէ աջակցություն ցուցաբերել 2028 թվականի իրավահաջորդի հարցում։ Նա փետրվարին ասել էր, որ Վենսը «շատ ընդունակ» է, բայց դեռ վաղ է նրան որպես առաջատար թեկնածու անվանել։

40-ամյա նախկին ծովային հետևակային Վենսը նշանակալի դեր է խաղացել Թրամփի վարչակազմում՝ դառնալով առանցքային դիվանագետ և Թրամփի գլխավոր վստահելի անձը, որն առաջ է մղում նրա ներքին քաղաքականությունը՝ երկրի ներսում և արտաքին քաղաքականությունը՝ երկրի սահմաններից դուրս։

Ֆլորիդայից նախկին սենատոր Ռուբիոն դարձել է նշանակալի դեմք այն վարչակազմում, որը զգալի ժամանակ է ծախսել արտաքին քաղաքականության բարդ խնդիրների լուծման վրա։ Նա Հենրի Քիսինջերից հետո առաջին մարդն է, որը ծառայել է և՛ պետքարտուղարի, և՛ ազգային անվտանգության խորհրդականի պաշտոններում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի