Թուրքիայի խոհրդարանական հանձնաժողովը PKK-ի հետ խաղաղության հարցերով առաջին նիստն է անցկացրել

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի Ազգային Մեծ ժողովում «Ահաբեկչությունից զերծ Թուրքիա» նախաձեռնության շրջանակում ստեղծված Ազգային համերաշխության, եղբայրության և ժողովրդավարության հանձնաժողովի առաջին նիստն է անցկացվել։ Հանձնաժողովը պետք է առաջ մղի Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինված արշավը դադարեցնելու ջանքերը և խթանի երկրի քրդերի հետ իրավական և քաղաքական հաշտեցումը։

Turkiye today-ի հաղորդմամբ՝ հանձնաժողովը կրկին կհավաքվի ուրբաթ՝ օգոստոսի 8-ին։

Հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթուլմուշի ղեկավարությամբ: Նիստում հաստատվել է հանձնաժողովի պաշտոնական անվանումը՝ «Ազգային համերաշխության, եղբայրության և ժողովրդավարության հանձնաժողով», դրա ընթացակարգերն ու սկզբունքները միաձայն հաստատվել են:

«Հանձնաժողովն ուշադիր կհետևի այս պատմական ժամանակաշրջանին, որի ընթացքում մեր երկիրն ունի եզակի հնարավորություն։ Այն դեր կխաղա խաղաղությունը մշտական դարձնելու գործում։ Բացի այդ, այն կբացահայտի անհրաժեշտ իրավական բարեփոխումները, կաշխատի օրենսդրության նախագծերի վրա և կապահովի, որ հանրությունը լավ տեղեկացված լինի այս գործընթացի մասին։ Հանդիպման ընթացքում քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ խորհրդարանական խմբեր չունեցողները, կիսվել են  իրենց տեսակետներով գործընթացի և հանձնաժողովի կարևորության վերաբերյալ։ Հանձնաժողովի ընթացակարգերն ու սկզբունքները միաձայն ընդունվել են»,- ասվում է հայտարարության մեջ։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան, Ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և Ազգային հետախուզության կազմակերպության (MIT) տնօրեն Իբրահիմ Քալընը հրավիրվել են մասնակցելու հաջորդ նիստին։ Նրանք հանձնաժողովին կտեղեկացնեն ինստիտուցիոնալ գործունեության և ընթացիկ զարգացումների մասին։

Հիշեցնենք, որ PKK-ն սկսել է զինաթափման գործընթացը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի