Թրամփի հետ ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքներով, հնարավոր է, հայտարարվի խաղաղության պայմանագրի մասին․ WP

Լուրեր

05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
Բոլորը

ՄՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ Սպիտակ տանը կհյուրընկալի Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին, քանի որ նա փորձում է միջնորդել տասնամյակներ շարունակ հակամարտության մեջ գտնվող երկու ազգերի միջև խաղաղության համաձայնագրին։ Հանդիպումը, որի մասին տեղեկությունը The Washington Post-ին առաջին անգամ հաստատել են Սպիտակ տան երկու բարձրաստիճան պաշտոնյաներ, նախագահի միջազգային հակամարտություններին վերջ դնելու և դրա համար գովասանքի արժանանալու ջանքերի վերջին օրինակն է։

Սպիտակ տան պաշտոնյաներից մեկը անանունության պայմանով ասել է, որ հնարավոր է՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի մասին հայտարարվի, երբ երկրների առաջնորդները հանդիպեն Թրամփի հետ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել են Արաբական Միացյալ Էմիրություններում անցյալ ամիս՝ խաղաղության բանակցությունների համար, սակայն որևէ որոշման մասին դեռևս չի հայտարարվել, չնայած պաշտոնյաներն այս տարվա սկզբին հայտարարել էին, որ նախնական համաձայնագրի շուրջ աշխատանքներ են տարվում։

Լրատվամիջոցը նաև հիշեցնում է, որ ընտրվելուց առաջ Թրամփը հոկտեմբերին Truth Social-ում հրապարակված գրառման մեջ խոստացել էր «պաշտպանել հալածվող քրիստոնյաներին» և քննադատել իր մրցակից Քամալա Հարիսին՝ «ՈՉԻՆՉ չանելու համար, քանի որ 120,000 հայ քրիստոնյաներ սարսափելիորեն հալածվել և բռնի տեղահանվել են»։ Թրամփը հայտարարել էր, որ «կաշխատի դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, և մենք կվերականգնենք ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանի և Ադրբեջանի միջև»։

WP-ն նշում է նաև տարբեր հակամարտություններում Թրամփի խաղաղարար ջանքերի մասին՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահը բազմաթիվ համաշխարհային առաջնորդների կողմից առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի․ մարտավարություն, որը նրանք օգտագործել են ինչպես Թրամփի խաղաղարար ջանքերը նշելու, այնպես էլ նրա բարեհաճությունը շահելու համար։

Կամբոջայի փոխվարչապետն անցյալ շաբաթ հայտարարել է, որ երկիրը կառաջադրի Թրամփին, մինչդեռ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հուլիսին էր հայտարարել, որ առաջադրում է Թրամփին Նոբելյան մրցանակի: Հունիսին Պակիստանն էր հայտարարել, որ առաջադրում է Թրամփին՝ այս տարվա սկզբին Պակիստանի և Հնդկաստանի միջև բռնի հակամարտության խաղաղության հաստատման նրա ջանքերից հետո։

Խաղաղության Նոբելյան խաղաղության մրցանակը նախատեսվում է շնորհել դեկտեմբերին։

Բացի այդ, Reuters-ին ամերիկացի պաշտոնյան հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կհյուրընկալի Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ խաղաղության բանակցությունների համար։ Պաշտոնյան նշել է՝ ուրբաթ օրը Վաշինգտոնում կայանալիք հանդիպման ժամանակ պետք է հայտարարվի խաղաղության համաձայնագրի շրջանակը։

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունն այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ օգոստոսի 7-8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ հանդիպումներ կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի