«Շուտով կլինեն Ադրբեջանն ու Հայաստանը․ Թրամփը Խաղաղության Նոբելյան մրցանակի է արժանի»․ ԱՄՆ կոնգրեսական

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Ուիլսոնը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը շուտով կհասնի խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև, հետևաբար, արժանի է Խաղաղության  Նոբելյան  մրցանակի։

«Երբեք չի եղել Դոնալդ Թրամփի նման խաղաղարար նախագահ։

• Կոնգո և Ռուանդա
• Թաիլանդ և Կամբոջա
• Պակիստան և Հնդկաստան

Եվ շուտով՝ Ադրբեջան և Հայաստան։

Նա արժանի է  Խաղաղության Նոբելյան  մրցանակի»,- գրել է կոնգրեսականը X-ի իր միկրոբլոգում։

Հիշեցնենք, որ Վաշինգտոնում բնակվող ադրբեջանական «Թուրան» գործակալության նախկին թղթակից Ալեքս Ռաուֆօղլուն հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է ուրբաթ Սպիտակ տանն ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այնուհետև նա այլ մանրամասներ էր հայտնել։

«Այս ուրբաթ կայանալիք ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան գագաթնաժողովի մասին որոշ մանրամասներ՝ ըստ իմ աղբյուրների։ Թրամփն առաջինը կհանդիպի Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ, հետո կընդունի Ադրբեջանի նախագահ Ալիևին։ Այնուհետև երեք առաջնորդները համատեղ հայտարարություն կանեն»,- գրել է լրագրողը X-ի միկրոբլոգում։

ՀՀ վարչապետի աշխատակազմից էլ Factor TV-ին հայտնել էին, որ Փաշինյանի ԱՄՆ կատարելիք այցի մասին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվությունը չեն կարող ո՛չ հերքել, ո՛չ հաստատել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի