Լեգենդար «Konzerthaus Berlin» համերգասրահում տեղի ունեցավ «Երևան» երիտասարդական նվագախմբի դեբյուտային համերգը

Լուրեր

05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
05.10.2026 | 20:12
Արաղչին Միրզոյանին հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ շարունակել բազմակողմ համագործակցությունը, այդ թվում՝ 3+3 ձևաչափով
05.10.2026 | 20:00
Ալիևը կփորձի ՀՀ-ից վերադարձնել ադրբեջանցի զինծառայողին․ նրա դիմաց՝ մեր բոլոր գերիներին պետք է ազատի․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 19:48
Ոստիկանության անունից քաղաքացիներին կեղծ հաղորդագրություններ են ուղարկում. ՆԳՆ-ն զգուշացնում է
05.10.2026 | 19:36
Զելենսկին հայտնել է, որ ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Թուրքիային պատկանող նավի, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
05.10.2026 | 19:24
Խուդաթյանը Թուրքիայից պատվիրակության է ընդունել. քննարկվել է Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման հարցը
Բոլորը

2025 թ. օգոստոսի 2-ին Բեռլինի լեգենդար «Konzerthaus Berlin» համերգասրահում կայացավ «Երևան» երիտասարդական նվագախմբի հիշարժան դեբյուտային համերգը՝ միջազգային հեղինակություն վայելող «Young Euro Classic» փառատոնի շրջանակում։ Երիտասարդ երաժիշտների համերգը ավարտվեց հոտնկայս ծափահարություններով՝ դառնալով փառատոնի ամենաազդեցիկ պահերից մեկը։ Այս մասին տեղեկացնում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը։

«Հայաստանյան պատվիրակությունը Բեռլին էր մեկնել դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ՝ ներկայացնելու հայկական երաժշտական կրթության և մշակութային ներուժի լավագույն կողմերը։ Երեկոյի ընթացքում հանդիսատեսը վայելեց Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի կոնցերտը անվանի վիրտուոզ շեփորահար Սերգեյ Նակարիակովի մենակատարմամբ, ինչպես նաև Էդվարդ Գրիգի  «Պեր Գյունտ» սյուիտն ու Անտոնին Դվորժակի 9-րդ՝ «Նոր աշխարհից» սիմֆոնիան։  

Պատասխանատու այս օրվան «Երևան» երիտասարդական նվագախմբի շնորհաշատ երաժիշտները պատրաստվել էին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի առաջատար երաժիշտների օգնությամբ։ 

Համերգն ավարտվեց հանդիսատեսը երկարատև և բուռն ծափահարություններով և Խաչատրյանական երկու բիսերի վայելումով։  Չդադարող ծափահարությունների ներքո երիտասարդ երաժիշտներն ազդարարեցին միջազգային բեմերի իրենց արժանապատիվ մուտքը։

«Երևան» երիտասարդական նվագախմբի մասնակցությունն այս փառատոնին կազմակերպվել էր «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողմից՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։