Հնդկաստանի ԱԳՆ-ն ռուսական նավթի ներմուծման հետ կապված ԵՄ-ի և ԱՄՆ-ի քննադատությունը «չարդարացված» է անվանել

Լուրեր

29.04.2026 | 00:57
Չեմպիոնների լիգա․ ՊՍԺ-ն գերգոլառատ խաղում հաղթեց «Բավարիային». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 23:24
Երևանում երթևեկության փոփոխություն կկատարվի
28.04.2026 | 23:09
Հայաստանի նախաձեռնությամբ քննարկում է անցկացվել ՄԱԿ-ում
28.04.2026 | 22:53
ԱՍՀ նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտի հարցեր
28.04.2026 | 22:40
ՏԿԵ նախարարն ու ՎԶԵԲ պատվիրակությունը քննարկել են «Հյուսիս-հարավ», ջրային և տրանսպորտի ոլորտներում ծրագրերը
28.04.2026 | 22:27
Մելանյա Թրամփին մեղադրել են երեսպաշտության մեջ՝ հայտնի հաղորդավար Քիմմելի կատակը քննադատելու և նրան աշխատանքից ազատելու կոչերի համար
28.04.2026 | 22:13
Հայաստանի մի շարք շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.04.2026 | 22:00
Քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան հունվար-մարտ ամիսներին. կոմիտեն թվեր է հրապարակել
28.04.2026 | 21:48
Իմ բարեկամ Ժան-Նոելի հետ մասնակցեցինք ՀՀ դեսպանության նոր նստավայրի հանդիսավոր բացմանը. Միրզոյան
28.04.2026 | 21:42
Թրամփը հայտարարել է, թե Իրանը ցանկանում է, որ Հորմուզի նեղուցը բացվի
28.04.2026 | 21:29
Թուրքիայում մայիսի 1-ի տոնակատարություններից առաջ տասնյակ մարդիկ են ձերբակալվել
28.04.2026 | 21:14
ՔՊ-ն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել
28.04.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հիբրիդային հարձակումներ, միջամտություն ՀՀ-ի ներքաղաքական կյանքին․ ինչպե՞ս պայքարել
28.04.2026 | 20:52
ՆԱՏՕ-ն կարող է հրաժարվել ամենամյա գագաթնաժողովներից՝ Թրամփի պատճառով
28.04.2026 | 20:44
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության հեռանկարները
Բոլորը

Հնդկաստանի իշխանությունները Ռուսաստանից նավթի ներմուծման վերաբերյալ Միացյալ Նահանգների և Եվրամիության քննադատությունը անվանել են «չարդարացված և  ոչ խելամիտ», գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ինչպես ցանկացած խոշոր տնտեսություն, Հնդկաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր ազգային շահերը և տնտեսական անվտանգությունը պաշտպանելու համար»,- հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ-ն։

Նշվում է, որ Հնդկաստանը սկսել է նավթ ներմուծել Ռուսաստանից այն բանից հետո, երբ նրա ավանդական մատակարարները վերաուղղորդվել են դեպի Եվրոպա՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմի սկսվելուց հետո։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն «այդ ժամանակ ակտիվորեն խրախուսում էր Հնդկաստան նման ներմուծումը՝ համաշխարհային էներգետիկ շուկաների կայունությունն ամրապնդելու համար», ասվում է հայտարարության մեջ։

Հնդկաստանի ԱԳՆ-ն նշում է, որ ռուսական նավթը ներմուծվում է, որպեսզի հնդիկ սպառողներն ունենան էներգակիրների կանխատեսելի և մատչելի գներ։ Գերատեսչությունը «ցուցիչ» է անվանել այն փաստը, որ Նյու Դելիին քննադատող երկրները շարունակում են առևտուր անել Ռուսաստանի հետ, ինչը, ի տարբերություն Հնդկաստանի, «նույնիսկ կենսական ազգային անհրաժեշտություն չէ»։

Գերատեսչությունն ընդգծում է, որ 2024 թվականին ԵՄ-ի և Ռուսաստանի միջև երկկողմ առևտրի ծավալը կազմել է 67,5 միլիարդ եվրո, իսկ 2023 թվականին այդ ցուցանիշը չորս անգամ պակաս է՝ 17,2 միլիարդ եվրո։

«Սա զգալիորեն ավելին է, քան Հնդկաստանի և Ռուսաստանի միջև այդ կամ ավելի ուշ շրջանի ընդհանուր առևտուրը։ 2024 թվականին Եվրոպա հեղուկ բնական գազի ներմուծումը փաստացի հասել է ռեկորդային 16,5 միլիոն տոննայի՝ գերազանցելով 2022 թվականին սահմանված նախորդ ռեկորդը՝ 15,21 միլիոն տոննա»,- ընդգծել է Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Նյու Դելին հայտնել է, որ էներգակիրներից բացի՝ եվրոպական երկրները շարունակում են Ռուսաստանից գնել «պարարտանյութեր, հանքարդյունաբերական արտադրանք, քիմիական նյութեր, երկաթ և պողպատ, ինչպես նաև մեքենաներ և տրանսպորտային սարքավորումներ», մինչդեռ Միացյալ Նահանգները շարունակում է գնել ուրանի հեքսաֆտորիդ, պալադիում էլեկտրական տրանսպորտային միջոցների, պարարտանյութերի և քիմիական նյութերի արտադրության համար։

Մեկ օր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Ռուսաստանից Հնդկաստանի կողմից ներմուծվող նավթի մաքսատուրքերի «նշանակալի» բարձրացման մասին։

«Հնդկաստանը ոչ միայն գնում է ռուսական նավթի մեծ քանակություն, այլև վաճառում է դրա մեծ մասը բաց շուկայում՝ հսկայական շահույթ ստանալու համար։ Նրանց համար միևնույն է, թե քանի մարդ է մահանում Ուկրաինայում ռուսական ռազմական մեքենայից։ Այս առումով ես զգալիորեն կբարձրացնեմ Հնդկաստանի կողմից Միացյալ Նահանգներին վճարվող մաքսատուրքերը»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

Օգոստոսի 1-ից Վաշինգտոնը Հնդկաստանի նկատմամբ սահմանել է 25% մաքսատուրք՝ առևտրային անհավասարակշռության և Մոսկվայի հետ գործարքների պատճառով: Հնդկաստանի չորս պետական նավթավերամշակման գործարանների կողմից Ռուսաստանից նավթի գնումները կասեցնելու մասին առաջին հաղորդագրություններից հետո տարբեր աղբյուրներից տեղեկություններ են հայտնվել, որ Հնդկաստանը կշարունակի ռուսական նավթ գնել՝ չնայած սպառնալիքներին։

Հուլիսի 14-ին Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ բանակցությունների ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ իշխանությունները Ռուսաստանի առևտրային գործընկերների նկատմամբ կսահմանեն 100% երկրորդային մաքսատուրքեր, եթե Ուկրաինայում խաղաղության վերաբերյալ համաձայնագիր ձեռք չբերվի առաջիկա 50 օրվա ընթացքում (մինչև սեպտեմբերի 2-ը): Հուլիսի 29-ին նա կրճատել է այս ժամկետը մինչև 10 օր:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի