Փաշինյանն ու Ալիևը Վաշինգտոնում Թրամփի միջնորդությամբ «մտադրությունների նամակ» կստորագրեն․ MEE

Լուրեր

24.06.2026 | 16:37
Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է
24.06.2026 | 16:26
Արցախի դրոշը դարձյալ Ֆրանսիայի հրապարակում է
24.06.2026 | 16:18
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ-ում ընտրություններին առնչվող գործի քննությանը. նրա մասնակցության անհնարինության հարցը բավարար «կողմ» ձայն չի հավաքել
24.06.2026 | 16:06
Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
24.06.2026 | 15:55
ՌԴ ևս երեք շրջաններում դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
24.06.2026 | 15:44
Փաշինյանն ու Մոդին կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը
24.06.2026 | 15:31
Համբարձում Մաթևոսյանը Լոնդոնում քննարկել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները
24.06.2026 | 15:19
Ֆրանսիայում Էբոլայով վարակման առաջին դեպքն է հաստատվել
24.06.2026 | 15:10
Ավագանու նիստում ծեծկռտուքի փաստով քրվարույթ է հարուցվել // Արցախի դրոշը կրկին հեռացվել է հրապարակից․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 14:59
ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչը խոսել է «ՀՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ծրագրերի վտանգներից»
24.06.2026 | 14:48
Ղալիբաֆը Բաքվում հայտարարել է՝ Մերձավոր Արևելքի պատերազմի ավարտի գործարքը «ԱՄՆ պարտության հռչակագիրն» է
24.06.2026 | 14:40
Մարգարիտա Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
24.06.2026 | 14:31
Ֆրանսիայի Սենատում քննարկվել են ՀՀ-ում ԱԺ ընտրությունները, հետընտրական զարգացումներն ու միջազգային դիտորդների եզրակացությունները
24.06.2026 | 14:18
Մոսկվան հուսով է՝ ՀՀ-ն կընտրի ԵՏՄ-ն․ Պեսկով
24.06.2026 | 14:05
Բաքվից հայտարարում են, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը պետք է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացի քննարկումների մաս լինի»
Բոլորը

Ադրբեջանն ու Հայաստանը ուրբաթ Վաշինգտոնում կստորագրեն փոխըմբռնման հուշագիր, որը կպարտավորեցնի խաղաղության հասնել։ Այս մասին Middle East Eye-ին հայտնել են իրավիճակին ծանոթ տարածաշրջանային աղբյուրները։

Նրանք նշել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ստորագրման արարողության համար։

Սպիտակ տանը սպասվող գագաթնաժողովը հաջորդում է երկու առաջնորդների միջև հուլիսին Աբու Դաբիում կայացած հանդիպմանը, որից  հետո Ալիևը հայտարարել էր, թե երկու երկրները կարող են մի քանի ամսվա ընթացքում վերջնականապես մշակել համաձայնագրի տեքստը կամ գոնե դրա հիմնական սկզբունքները, այնուհետև նախաստորագրել այն։

«Հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության հասնելը, դրանց նախաստորագրումը, այնուհետև տեքստի վրա աշխատանքը կարող են լինել տարբերակ»,- ասել է Ալիևը՝ ընդգծելով, որ նման մոտեցումը կախված է Հայաստանի Սահմանադրության փոփոխություններից։

Աղբյուրները հավելել են, որ երկու առաջնորդները, ինչպես սպասվում է, կստորագրեն «մտադրությունների նամակ», այլ ոչ թե խաղաղության համաձայնագրի նախագիծ, ինչը Թրամփին կապահովի դիվանագիտական ​​ձեռքբերում, որը նա փնտրում է տարածաշրջանում անցյալ ամսվանից ի վեր։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը երկուշաբթի զանգահարել է իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանին՝ գագաթնաժողովի մասին տեղեկացնելու համար, MEE-ին հայտնել է տարածաշրջանային երրորդ աղբյուրը: Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրները հայտնել են, որ Ֆիդանը Բայրամովի հետ քննարկել է երկկողմ և տարածաշրջանային հարցեր:

MEE-ն մեկնաբանություն ստանալու համար դիմել է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի կառավարություններին:

Լրատվամիջոցը գրում է, թե հիմնական վիճելի կետերից մեկը մնում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», որը Հայաստանի տարածքով մայրցամաքային Ադրբեջանը կկապի Նախիջևանի հետ։ Հայաստանը մերժում է «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։

Լրատվամիջոցը, շարունակելով երթուղին անվանել «միջանցք», հիշեցնում է, որ անցյալ ամիս  Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը պաշտոնապես առաջարկել էր, որ ամերիկյան ընկերությունը կարողանա վարձակալել և շահագործել այն 100 տարով՝ նպատակ ունենալով լուծել երկու կողմերի մտահոգությունները տրանսպորտային երթուղու անվտանգության և հուսալիության վերաբերյալ։ Սակայն Հայաստանը մերժել է առաջարկը՝ նշելով, որ իր ինքնիշխան տարածքը վարձակալության չի տա որևէ երրորդ երկրի։

Բանակցություններին ծանոթ տարածաշրջանային աղբյուրը MEE-ին ասել է, թե Թուրքիան սկզբում առաջարկել է «միջանցքը» կառավարելու համար մասնավոր ընկերության գաղափարը, որը հավանության կարժանանա և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի կողմից։

«Սակայն հայկական կողմը պահանջել է, որ ընկերությունը գործի նաև միջանցքի Նախիջևանի կողմում, ինչն անընդունելի էր Բաքվի համար»,- ասել է աղբյուրը։

Ավելի վաղ Վաշինգտոնում բնակվող ադրբեջանական «Թուրան» գործակալության նախկին թղթակից Ալեքս Ռաուֆօղլուն հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է ուրբաթ Սպիտակ տանն ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այնուհետև նա այլ մանրամասներ էր հայտնել։

«Այս ուրբաթ կայանալիք ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան գագաթնաժողովի մասին որոշ մանրամասներ՝ ըստ իմ աղբյուրների։ Թրամփն առաջինը կհանդիպի Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ, հետո կընդունի Ադրբեջանի նախագահ Ալիևին։ Այնուհետև երեք առաջնորդները համատեղ հայտարարություն կանեն»,- գրել է լրագրողը X-ի միկրոբլոգում։

ՀՀ վարչապետի աշխատակազմից էլ Factor TV-ին հայտնել էին, որ Փաշինյանի ԱՄՆ կատարելիք այցի մասին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվությունը չեն կարող ո՛չ հերքել, ո՛չ հաստատել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի