Լեհաստանը դիտարկում է Հայաստանի և Վրաստանի նկատմամբ Շենգենյան սահմանափակումների կիրառումը՝ անվտանգության նկատառումներից ելնելով

Լուրեր

06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 11:08
ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ
06.11.2026 | 11:06
Միածինը միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջներ․ Նիկոլ Փաշինյանը՝ հայերի ինքնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:00
Արմավիրի մարզում ավազի ապօրինի արդյունահանմամբ պետությանը պատճառված ավելի քան 22,5 մլն դրամի վնասը վերականգնվել է
06.11.2026 | 10:52
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե հաջորդ շաբաթ ՀՀ-ին ՀԱՊԿ-ում կարող են զրկել ձայնի իրավունքից
06.11.2026 | 10:40
Կառլեն Մկրտչյանը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 2 մլն դրամ
06.11.2026 | 10:35
Փաշինյանը բանախոսությամբ է հանդես գալիս «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին․ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 10:29
Ծանրամարտի ԱԱ. Պայքարի մեջ է մտնում Եվրոպայի եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը
06.11.2026 | 10:21
Սյունիքի «Սատանի կամուրջ» հատվածում երկու բեռնատար փակել են ճանապարհը․ երթևեկությունը վերականգնվել է
06.11.2026 | 10:10
Զանգվածային ցույցեր Ֆրանսիայում․ մոտ 1,6 մլն մասնակից, 448 ձերբակալված և 53 վիրավոր ոստիկան
06.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 09:55
Եվրոպա լիգա. «Միլանի» երրորդ պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները
Բոլորը

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հուլիսի 31-ին հայտարարել է, որ իր կառավարությունը քննարկում է Շենգենյան գոտում մի շարք երկրների, այդ թվում՝ Վրաստանի և Հայաստանի քաղաքացիների համար առանց վիզայի  ռեժիմի ժամանակավորապես կասեցման հարցը՝ օտարերկրյա հետախուզական գործողությունների հետ կապված անվտանգության մտահոգությունների պատճառով, գրում է Caucasus Watch-ը։

Տուսկը բացատրել է, որ առաջարկվող սահմանափակումները «նպատակային մեխանիզմ» են՝ հետևելով հրկիզումների հետաքննությանը, որոնք, ենթադրաբար, իրականացվել են Կոլումբիայի քաղաքացու կողմից՝ ռուսական հետախուզության անունից: Սահմանափակումներին կարող են տուժել նաև Վենեսուելայի և Կոլումբիայի քաղաքացիները։

Տուսկը նշել է, որ նախկին խորհրդային հանրապետություններից անձինք «հատկապես խոցելի են հավաքագրման համար», ինչը ազգային անվտանգության հետ կապված մտահոգություն է առաջացնում:

Նա հատուկ նշել է Վրաստանի քաղաքացիների հետ կապված «քրեական խնդրի» մասին՝ պարզաբանելով, որ «դա ոչ մի դեպքում ազգային առանձնահատկություն չէ», այլ ավելի շուտ «կազմակերպված հանցավոր խմբերի» հետ կապված խնդիր։

Տուսկը հաստատել է, որ լեհական իշխանություններն «արդեն իրականացրել են արտաքսումներ» և զգուշացրել, որ անհրաժեշտության դեպքում «չեն տատանվի» շարունակել նման գործողությունները։

Polskie radio-ի փոխանցմամբ՝ Լեհաստանի ներքին գործերի փոխնախարարը RMF FM-ին ասել է, որ սահմանափակումների համար քննարկվող երկրների թվում են Վրաստանը, Հայաստանը, Վենեսուելան և Կոլումբիան։

Միաժամանակ, Տուսկը TVN24-ին հետ հարցազրույցում նշել է, որ Կոլումբիայի քաղաքացիների և, ավելի լայն առումով, լատինաամերիկացիների դեպքում Լեհաստանը բախվում է այն բանին, ինչը նա անվանել է «եվրոպական խնդիր», քանի որ նման անձինք հաճախ Եվրոպա են մտնում զբոսաշրջային վիզաներով Իսպանիայի միջոցով, ինչը նրանց հնարավորություն է տալիս հեշտությամբ մուտք գործել Շենգենյան գոտու այլ երկրներ։

Վերջերս Լեհաստանը ձերբակալել է 32 անձի, որոնք կասկածվում են ռուսական հետախուզության հետ համագործակցելու մեջ։ Ձերբակալվածների թվում եղել են նաև օտարերկրյա քաղաքացիներ, այդ թվում՝ ռուսներ, ուկրաինացիներ և մեկ կոլումբիացի, ինչպես նաև Լեհաստանի առնվազն մեկ քաղաքացի։

27-ամյա կոլումբիացուն սպառնում է ցմահ ազատազրկում՝ 2024 թվականի մայիսին Վարշավայում և Ռադոմում իրականացված հրկիզումների համար։ Նա նախկինում կալանավորվել և դատապարտվել է Չեխիայում նմանատիպ հանցագործության համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի