Բաքվի դատարանում շինծու գործերով նիստում Մինգեչաուրում, իբր, հայկական ուժերի հարվածներից «տուժողներ» են ցուցմունք տվել

Լուրեր

05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
05.10.2026 | 20:12
Արաղչին Միրզոյանին հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ շարունակել բազմակողմ համագործակցությունը, այդ թվում՝ 3+3 ձևաչափով
05.10.2026 | 20:00
Ալիևը կփորձի ՀՀ-ից վերադարձնել ադրբեջանցի զինծառայողին․ նրա դիմաց՝ մեր բոլոր գերիներին պետք է ազատի․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 19:48
Ոստիկանության անունից քաղաքացիներին կեղծ հաղորդագրություններ են ուղարկում. ՆԳՆ-ն զգուշացնում է
05.10.2026 | 19:36
Զելենսկին հայտնել է, որ ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Թուրքիային պատկանող նավի, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
05.10.2026 | 19:24
Խուդաթյանը Թուրքիայից պատվիրակության է ընդունել. քննարկվել է Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման հարցը
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում ընթանում է Արցախի ղեկավարների ու այլ պաշտոնյաների՝ ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ ցուցմունք են տվել քաղաքացիական անձինք՝ Ինգիլաբ Մամեդովը և Էլչին Բաղիրովը, որոնք «տուժել» են, իբր, Մինգեչաուրի վրա հայկական զինված ուժերի կողմից հրթիռային հարձակման հետևանքով։

Մամեդովը պատմել է, թե 2020 թվականի հոկտեմբերի 4-ին իր երկհարկանի տունն ավերվել է հրթիռային հարվածից, իսկ ինքն ու իր երեք անչափահաս երեխաները մնացել են փլատակների տակ և վիրավորվել։ Նա ասել է, թե իրենց տան մոտակայքում ռազմական օբյեկտներ չեն եղել։

«Ավելի ուշ մենք իմացանք, որ հարվածը հասցվել է հայկական զինված ուժերի կողմից արձակված «Սմերչ» հրթիռով»,- նշել է Մամեդովը։

Բաղիրովն էլ իր ցուցմունքում նշել է Մինգեչաուրում գտնվող իր տան մոտ, իբր, հայկական զինված ուժերի կողմից արձակված «Սմերչ» հրթիռի հարվածի պատճառած նյութական և բարոյական վնասի մասին: Նա հայտնել է, թե նույն օրը իր տան մոտ հրթիռ է պայթել, որի հետևանքով վիրավորվել է ինքը, իր մայրը՝ Նաբատ Բաղիրովան, և հորեղբայրը: Նա ասել է, թե ստացած վնասվածքների հետևանքով իր հորեղբայրը կորցրել է աշխատելու ունակությունը:

Օգոստոսի 1-ին տեղի ունեցած նախորդ նիստում դարձյալ, այսպես կոչված, «տուժողներ» էին ցուցմունքներ տվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի