Կրեմլն արձագանքել է Թրամփ-Մեդվեդև հեռակա բանավեճին ու միջուկային սպառնալիքներին

Լուրեր

31.07.2026 | 13:18
Իշխող ուժի կողմից արդարադատության ընտրովի կիրառումը նշանակում է՝ երկրում այն չկա․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 13:07
ՊԵԿ-ը 78.4 մլն դրամի չվճարված հարկ է բացահայտել Ծառուկյանի «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցում
31.07.2026 | 12:56
Ստամբուլի հայկական գերեզմանտան վրա հարձակվողն ընդունել է մեղքը
31.07.2026 | 12:50
Ջանես Նազարյանն ամփոփել է Բաքվում նվաճած չեմպիոնությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:45
Anthropic-ի ԱԲ մոդելները դուրս են եկել վերահսկողությունից ու հարձակվել երեք ընկերությունների համակարգերի վրա
31.07.2026 | 12:34
Ի՞նչ անենք, իր նման մարդ բռնել տա՞նք. Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի մեղադրանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:25
«Բավարիան» 15 գոլ է խփել ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:17
Ալեքսան Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
31.07.2026 | 12:10
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություն է// «Մուլտի Վելնես»-ը վերաբացվել է հեռացված ցուցանակով․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 11:59
Մարոկկոյից հազարավոր միգրանտներ խախտել են սահմանն ու ներխուժել Իսպանիա․ Մադրիդը զորքեր է տեղակայում Սեուտայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:50
Հեռացվել է «Մուլտի Վելնես» անվանումը, քաղաքապետարանի դրոշն է բարձրացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:45
«Հայաստանի ժողովրդավարական հետագիծը ընտրություններից հետո» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
31.07.2026 | 11:41
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ Քոչարյանը նրան նաև 200 հազար դրամ փաստաբանի վարձատրության գումար պետք է վճարի
31.07.2026 | 11:36
12 թիմով մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը
31.07.2026 | 11:30
Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական հարձակման հետևանքով զոհեր ու վիրավորներ կան
Բոլորը

Կրեմլը «ոչ մի կերպ չէր ցանկանա ներքաշվել» ԱՄՆ-ի հետ միջուկային սպառնալիքների շուրջ վեճի մեջ։ Այս մասին  ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի ուղղությամբ երկու միջուկային սուզանավ ուղարկելու մասին որոշումը՝ ի պատասխան միջուկային զենքի կիրառման սպառնալիքի մասին ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի գրառումների, փոխանցում է Meduza-ն։

«Ռուսաստանը շատ ուշադիր է միջուկային զենքի չտարածման հարցին, և մենք կարծում ենք, որ բոլորը պետք է շատ զգույշ լինեն միջուկային հռետորաբանության հետ»,- լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը։

Խոսելով Թրամփի որոշման մասին՝ Պեսկովն ասել է, որ «ամերիկյան սուզանավերն արդեն մարտական հերթապահության մեջ են, սա շարունակական գործընթաց է»։

«Մենք չենք կարծում, որ հիմա խոսքը որևէ սրման մասին է»,- հավելել է նա։

Հարցին՝ արդյո՞ք Կրեմլը մտադիր է խորհուրդ տալ Մեդվեդևին մեղմացնել Ռուսաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ իր հայտարարությունները, Պեսկովը պատասխանել է. «Յուրաքանչյուր երկրում երկրի ղեկավարության անդամները տարբեր տեսակետներ ունեն ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ։ Կան մարդիկ, ովքեր շատ և շատ կոշտ են ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների նկատմամբ»։

Միաժամանակ, նա նշել է, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը ձևավորում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ուստի պետք է առաջնորդվել նրա դիրքորոշմամբ։

Հավելենք, որ Թրամփն ավելի վաղ հաստատել էր միջուկային սուզանավերի տեղաշարժը։ Միջուկային սուզանավերը «համապատասխան տարածաշրջաններ» ուղարկելու Թրամփի հրամանի մասին հայտնի էր դարձել օգոստոսի 1-ին։ Նա այս քայլը բացատրել էր Դմիտրի Մեդվեդևի «չափազանց սադրիչ հայտարարություններով»։ Որոշումը կայացվել է «այն դեպքի համար, եթե պարզվեն, որ այս հիմար և սադրիչ հայտարարություններն ավելին են, քան պարզապես խոսքեր», գրել էր Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում և բացատրել, որ «խոսքերը շատ կարևոր են» և «հաճախ հանգեցնում են անկանխատեսելի հետևանքների»։

Վլադիմիր Պուտինն ինքը պարբերաբար դիմում է միջուկային սպառնալիքների: Ուկրաինա ռուսական զորքերի լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր Կրեմլը բազմիցս չի բացառել, որ որոշակի հանգամանքներում կարող է օգտագործել միջուկային զենք։ Բացի այդ, Ռուսաստանը վերանայել է իր միջուկային դոկտրինը և մարտագլխիկներ տեղակայել Բելառուսի տարածքում: Արևմուտքը և Ուկրաինան մեղադրել են Ռուսաստանին «միջուկային շանտաժի» մեջ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի