«Գտնվում են այնտեղ, որտեղ պետք է լինեն»․ Թրամփը հաստատել է միջուկային սուզանավերի տեղաշարժը

Լուրեր

07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 19:48
«ՌԻԱ Նովոստի»-ի մոլորեցնող վերնագիրը․ ինչ է իրականում ասել Եվրահանձնաժողովի խոսնակը Հայաստանի վիզաների ազատականացման մասին
07.09.2026 | 19:32
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնի համար կանցկացվի նոր մրցույթ
07.09.2026 | 19:15
Նիկոլ Փաշինյանը բացեց ՌԴ-ի ռազմաբազայի հեռացման հարցը, մի՛ ճնշեք պատժամիջոցներով, վարձավճարի հարց կբարձրացնենք․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 19:00
Աճող գյուղատնտեսություն՝ նվազող բերք․ ինչի մասին են վերջին 10 տարվա թվերը
Բոլորը

Երկու միջուկային սուզանավերը, որոնք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել էր տեղակայել «համապատասխան տարածաշրջանում»՝ Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հեռակա բանավեճից հետո, հասել են իրենց նշանակման վայր։ Դրանք «արդեն գտնվում են տարածաշրջանում, որտեղ պետք է լինեն»։ Այս մասին լրագրողներին ասել է Թրամփը կիրակի Նյու Ջերսիից Վաշինգտոն թռչելուց առաջ, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նա, սակայն, չի մանրամասնել, թե կոնկրետ որ տարածաշրջանում են տեղակայվել սուզանավերը կամ արդյո՞ք դրանք հագեցած են միջուկային կայանքներով կամ միջուկային զենքով։ Ամերիկյան միջուկային սուզանավերի գտնվելու վայրը խիստ գաղտնի է։

Միջուկային սուզանավերը «համապատասխան տարածաշրջաններ» ուղարկելու Թրամփի հրամանի մասին հայտնի էր դարձել օգոստոսի 1-ին։ Նա այս քայլը բացատրել էր Դմիտրի Մեդվեդևի «չափազանց սադրիչ հայտարարություններով»։

Որոշումը կայացվել է «այն դեպքի համար, եթե պարզվեն, որ այս հիմար և սադրիչ հայտարարություններն ավելին են, քան պարզապես խոսքեր»։ Այս մասին Թրամփը գրել էր իր Truth Social սոցիալական ցանցում և բացատրել, որ «խոսքերը շատ կարևոր են» և «հաճախ հանգեցնում են անկանխատեսելի հետևանքների»։

«Հուսով եմ՝ այս անգամ դրան չի հասնի»,- հավելել էր ԱՄՆ նախագահը։

Հուլիսի 28-ին Մեդվեդևը X սոցիալական ցանցում վիճաբանության մեջ էր մտել ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմի հետ, որը պաշտպանում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Նա Սպիտակ տան ղեկավարի նոր վերջնագիրը՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար համաձայնությունների հասնելու վերջնաժամկետը 50 օրից 10 օր կրճատելը, անվանել էր «սպառնալիք և պատերազմին տանող քայլ» Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև, իսկ Թրամփին ու Գրեմին անվանել «պապիկներ»: Ի պատասխան՝ Թրամփը հուլիսի 31-ին Truth Social-ում Ռուսաստանի և Հնդկաստանի՝ ռուսական նավթի խոշորագույն ներմուծողների տնտեսություններն անվանել էր  «մեռած»: Նա կոչ էր արել Մեդվեդևին «զգույշ լինել իր խոսքերի հետ» և նշել, որ «մտնում է շատ վտանգավոր տարածք»:

Նույն օրը Մեդվեդևն իր տելեգրամի ալիքում գրել էր, որ «Ռուսաստանն ամեն ինչում ճիշտ է և կշարունակի իր ճանապարհով գնալ», եթե «Ռուսաստանի նախկին նախագահի որոշ խոսքեր այդքան նյարդային արձագանք են առաջացրել հզոր ԱՄՆ նախագահի մոտ»։

«Ինչ վերաբերում է Հնդկաստանի և Ռուսաստանի «մեռած տնտեսությանը» և «վտանգավոր տարածք մտնելուն», ապա թող նա հիշի իր սիրելի ֆիլմերը «քայլող մեռյալների» մասին, ինչպես նաև, թե որքան վտանգավոր կարող է լինել բնության մեջ գոյություն չունեցող «մեռած ձեռքը»»,- հավելել էր Մեդվեդևը։

«Մեռած ձեռք» Եվրոպայում և ԱՄՆ-ում անվանում են ԽՍՀՄ-ում մշակված, բայց դեռևս Ռուսաստանում օգտագործվող «Պերիմետր» համալիրը՝ զանգվածային պատասխան միջուկային հարվածի ավտոմատ կառավարման համար։ Համալիրը նախատեսված է հրթիռների արձակման հրամանների փոխանցումը հրամանատարական կետերին երաշխավորելու համար՝ արտակարգ իրավիճակների դեպքում, երբ կապի գծերը կարող են վնասված լինել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի