«Շատ վտանգավոր տարածք է մտնում»․ Թրամփը Մեդվեդևին խորհուրդ է տվել «հետևել խոսքերին»

Լուրեր

05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
05.11.2026 | 17:09
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
Բոլորը

Գրեթե մեկ օր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնն օգոստոսի 1-ից Հնդկաստանի նկատմամբ կսահմանի 25% մաքսատուրք՝ առևտրային անհավասարակշռության և Դելիի ու Մոսկվայի միջև բիզնեսի պատճառով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Հնդկաստանը միշտ իր ռազմական տեխնիկայի մեծ մասը գնել է Ռուսաստանից և Չինաստանի հետ միասին Ռուսաստանից էներգիայի ամենամեծ գնորդն է, մինչդեռ բոլորը ցանկանում են, որ Ռուսաստանը դադարեցնի սպանությունները Ուկրաինայում»,- ասել էր Թրամփը։

Հիմա նա գրառում է արել Truth Social-ում, որում հիշատակել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևին։

«Ինձ համար միևնույն է, թե Հնդկաստանն ինչ է անում Ռուսաստանի հետ։ Նրանք կարող են քանդել իրենց մեռած տնտեսությունները, ինձ համար միևնույն է։ Մենք շատ քիչ համագործակցություն ունենք Հնդկաստանի հետ, նրանց մաքսատուրքերը չափազանց բարձր են, գրեթե ամենաբարձրն աշխարհում։ Բացի այդ, ԱՄՆ-ը գրեթե համատեղ բիզնես չունի Ռուսաստանում։ Եկեք պահենք՝ ինչպես կա, և ասեք Մեդվեդևին՝ Ռուսաստանի ձախողված նախկին նախագահին, ով դեռ իրեն նախագահ է համարում, որ հետևի իր խոսքերին։ Նա մտնում է շատ վտանգավոր տարածք»,- գրել է Թրամփը։

Այս շաբաթվա սկզբին Մեդվեդևը X-ում գրառմամբ մեկնաբանել էր Թրամփի պահանջը՝ 10 օրվա ընթացքում սկսել Ուկրաինայի պատերազմի խաղաղ կարգավորումը. «[Թրամփի] յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, այլ նրա սեփական երկրի հետ։ Մի՛ հետևեք քնկոտ Ջոյի (Ջո Բայդենի) ճանապարհին»։

Տելեգրամի իր ալիքում էլ Մեդվեդևն արձագանքել է Թրամփի՝ իրեն ուղղված խոսքերին։

«Թրամփի կողմից իմ հասցեին հնչեցրած սպառնալիքների մասին իր անձնական Truth ցանցում, որին նա արգելել է գործել մեր երկրում։ Եթե Ռուսաստանի նախկին նախագահի որոշ խոսքեր այդքան նյարդային արձագանք են առաջացնում  ԱՄՆ հզոր նախագահի մոտ, ապա Ռուսաստանն ամեն ինչում ճիշտ է և կշարունակի իր ճանապարհով գնալ։ Իսկ Հնդկաստանի և Ռուսաստանի «մեռած տնտեսության» և «վտանգավոր տարածք մտնելու» մասին՝ թող հիշի իր սիրելի ֆիլմերը «քայլող մեռյալների» մասին, նաև, թե որքան վտանգավոր կարող է լինել բնության մեջ գոյություն չունեցող «մեռած ձեռքը»»,- գրել է նա։

Առաջին անգամ չէ, որ Թրամփը հիշատակում է Մեդվեդևին։ Հունիսին, արձագանքելով Իրանի մասին նրա գրառմանը, ԱՄՆ նախագահը հայտարարել էր․ «Լսել եմ, թե ինչպես է Ռուսաստանի նախկին նախագահ Մեդվեդևը պատահաբար հիշատակում «ես» բառը և ասում, որ ինքը և այլ երկրներ Իրանին կմատակարարեն միջուկային մարտագլխիկներ։ Նա իրո՞ք դա ասել է, թե՞ դա ուղղակի իմ երևակայության արդյունքն է։ Եթե նա իսկապես դա ասել է, և եթե դա հաստատվի, խնդրում եմ՝ անմիջապես տեղյակ պահեք ինձ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի