Կրեմլում չեն բացառել այս շաբաթ Պուտինի և Թրամփի բանագնացի հանդիպումը

Լուրեր

06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
Բոլորը

Կրեմլը չի բացառում հնարավորությունը, որ այս շաբաթ տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆի հանդիպումը, գրում է Ինտերֆաքսը։

«Մենք չենք բացառում նման հանդիպման անցկացման հնարավորությունը»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով հանդիպման հավանականության մասին հարցը։

Պեսկովը, սակայն, չի մանրամասնել, թե ում նախաձեռնությունն է դա։

«Մենք միշտ ուրախ ենք տեսնել պարոն Ուիթկոֆին Մոսկվայում և միշտ ուրախ ենք շփումներ ունենալ նրա հետ։ Մենք դա համարում ենք կարևոր, իմաստալից և շատ օգտակար։ Երկխոսությունը շարունակվում է։ Միացյալ Նահանգները շարունակում է ջանքերը՝ միջնորդելու ուկրաինական հարցի լուծման ուղիների որոնման գործում։ Այդ ջանքերը շատ կարևոր են, այդ թվում՝ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ընթացիկ գործընթացի համատեքստում։ Աշխատանքը շարունակվում է, մենք պահպանում ենք մեր հավատարմությունը այն գաղափարին, որ մեզ համար ուկրաինական խնդրի նախընտրելի լուծումը քաղաքական և դիվանագիտական միջոցներն են», – ընդգծել է Կրեմլի խոսնակը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ իր հատուկ բանագնաց Ուիթկոֆն օգոստոստի 6-ին կամ 7-ին ՌԴ կայցելի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի