Դատախազությունը պահանջում է Մայր Աթոռին նվիրած տարածքները վերադարձնել ՊՆ-ին․ ՀԵՏՔ

Լուրեր

06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գլխավոր դատախազությունը ցանկանում է անվավեր ճանաչել Պաշտպանության նախարարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև կնքված նվիրատվության պայմանագիրը: Նախարարությունը Եկեղեցուն  շենք-շինություններ և հողատարածք էր նվիրել: Այս մասին գրում է Հետքը։

Դատախազությունը գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին Պաշտպանության նախարարության և Եկեղեցու դեմ ներկայացված հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարան ներկայացրել է 2025թ. հուլիսի 30-ին և դեռ վարույթ ընդունված չէ:

Գլխավոր դատախազությունից «Հետքին» պարզաբանել են, որ պետական շահերի պաշտպանության լիազորությունների շրջանակներում ուսումնասիրվել է Կառավարության 2018թ. մարտի 29-ի «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն» գույք նվիրելու մասին որոշումը:

Նշված որոշման հիման վրա` 2019թ. օգոստոսի 30-ին Պաշտպանության նախարարության և Եկեղեցու միջև կնքվել է անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր: Նախարարությանը տրամադրված, պետական սեփականություն հանդիսացող ընդհանուր 9427.3քմ մակերեսով շենք-շինությունները և 8,9 հա մակերեսով հատուկ նշանակության հողամասն անհատույց օտարվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն:

«Վերաբերելի օրենսդրական ակտերի, ՀՀ կառավարության 2018թ. մարտի 29-ի թիվ 336-Ա որոշման և անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի ուսումնասիրությամբ պարզվել է, որ տվյալ պայմանագիրը կնքվել է օրենսդրության պահանջների խախտմամբ: Ուստի Դատախազության կողմից ներկայացվել են գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներ»,-հայտնել են Գլխավոր դատախազությունից:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։