Արտերկրում բնակվող ՌԴ քաղաքացիները այժմ նաև Հայաստանում կարող են ձևակերպել որակավորված էլեկտրոնային ստորագրություն

Լուրեր

10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում որակավորված էլեկտրոնային ստորագրություն կարող են ձևակերպել արտերկրում բնակվող Ռուսաստանի քաղաքացիները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը:

Որակավորված էլեկտրոնային ստորագրություն թույլ է տալիս հեռակա կարգով փոխգործակցել Ռուսաստանի առևտրային և պետական կազմակերպությունների հետ՝ ստորագրել փաստաթղթեր, հաշիվներ բացել ռուսաստանյան բանկերում, ձևակերպել անշարժ գույքի գործարքներ, մասնակցել աճուրդների և այլն։ Նաև այդ միջոցով հարմար է մուտք գործել և օգտվել «Գոսուսլուգի» պորտալից, իսկ ապագայում՝ ստորագրել փաստաթղթեր Դաշնային հարկային ծառայության և Ռուսաստանի սոցիալական հիմնադրամի համար։Գրանցվելու համար անհրաժեշտ է հայտ թողնել «Օսնովանիե» հավատարմագրված հավաստագրման կենտրոնի պաշտոնական կայքում։ Գրանցման կետը գործում է Երևան, Արգիշտի փողոց, 7-րդ շենք հասցեում:Ըստ դեսպանատան՝ արտասահմանում, Հայաստանից բացի, որակավորված էլեկտրոնային ստորագրություն ձևակերպելու կետեր գործում են նաև Ղազախստանում, Ղրղըզստանում և Ուզբեկստանում: