«Այնպես չէ, որ անպայման պետք է էլեկտրիկ լինես, կառավարիչ է պետք»․ Սարիկ Մինասյանը նշանակվել է ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն

Լուրեր

14.09.2026 | 18:19
Փաշինյանն ու Բունդեսթագի պատվիրակությունը քննարկել են Հայաստան–Գերմանիա և Հայաստան–ԵՄ հարաբերությունները
14.09.2026 | 18:10
ԵՄ ներկայացուցիչը Երևանում է // Միացյալ Թագավորության երեք երկրներն անկախության գործընթաց կսկսեն․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 18:03
Սամվել Կարապետյանը 30-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է, դրանց ծանո՞թ եք․ Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:57
Կրեմլը ողջունել է Կիևին ուղղված Թրամփի կոչը՝ դադարեցնել ՌԴ-ի տնտեսական ենթակառուցվածքների վրա հարձակումները
14.09.2026 | 17:49
Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո
14.09.2026 | 17:40
Արփինե Սարգսյանն ու Իրակլի Կոբախիձեն քննարկել են իրավապահ համագործակցությունն ու ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 17:31
«Ուժեղ Հայաստանը» հանձնաժողովի նախագահի պաշտոնում նոր թեկնածու առաջադրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:22
Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի առաջնորդները Միացյալ Թագավորությունից անկախանալու մասին փոխըմռնման հուշագիրը
14.09.2026 | 17:12
Եվրահանձնաժողովը կուսումնասիրի ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի գրառումը Արցախի մշակութային ժառանգության մասին
14.09.2026 | 17:07
Չփորձե՛ք ինձ նկատողություն անեք․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:56
Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը հրաժարական է տվել
14.09.2026 | 16:50
Փոխե՛ք ձեր առաջնորդին․ Ռուբեն Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:45
210 մլն դրամ կանխիկ, G63-ի փաստացի տիրապետում, ZIL-ը՝ նվեր․ ինչ է հայտարարագրել Առուշ Առուշանյանը
14.09.2026 | 16:35
Գրոնոն Երևանում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացումը
14.09.2026 | 16:23
Փաստաբան և Հարկադիրի նախկին պաշտոնյաներ են ձերբակալվել
Բոլորը

Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը նշանակվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Գյումրիի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Մինասյանը։ «Առաջարկը ստացա, քանի որ պետք է Գյումրիում մնամ, մանդատս կարող եմ պահել, ընդունեցի»,-ասաց նա։

Հիշեցնենք՝ մի քանի օր առաջ մամուլը գրեց, որ Մինասյանը, հնարավոր է՝ նշանակվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Նա հերքել էր այս տեղեկությունը՝ նշելով, որ չի ընդունելու որևէ առաջարկ, որը կխոչընդոտի ավագանու անդամի մանդատին։

Սարիկ Մինասյանը նախկինում զբաղեցրել է Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի տնօրենի պաշտոնը։ Այսօր հետաքրքրվեցինք՝ իր ոլորտն առավել շատ սոցալականն է, ինչպես է ղեկավարելու էներգետիկ բլոկը։ «Կառավարիչ է պետք, այնպես չէ, որ անպայման պետք է էլեկտրիկ լինես։ Խնդիրները, ինչպես ՀՀ մյուս քաղաքացիներին, ինձ էլ ծանոթ են»,-ասաց Մինասյանը։

Նա տեղեկացրեց, որ երկուշաբթի օրվանից արդեն աշխատանքի կանցնի, այսօր արդեն հանդիպել է աշխատակազմին։ Մինասյանը պատրաստվում է նաև կադրային փոփոխություններ անել՝ շեշտելով, որ բարեխիղճ և պրոֆեսիոնալ մասնագետները շարունակելու են աշխատել։

Նարեկ Կիրակոսյան