Ըստ ՔԿ-ի՝ Արամ Սարգսյանի սպանությունը մտադիր են եղել իրագործել «Ֆ-1» տեսակի մարտական նռնակով

Լուրեր

06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 11:08
ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ
06.11.2026 | 11:06
Միածինը միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջներ․ Նիկոլ Փաշինյանը՝ հայերի ինքնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:00
Արմավիրի մարզում ավազի ապօրինի արդյունահանմամբ պետությանը պատճառված ավելի քան 22,5 մլն դրամի վնասը վերականգնվել է
06.11.2026 | 10:52
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե հաջորդ շաբաթ ՀՀ-ին ՀԱՊԿ-ում կարող են զրկել ձայնի իրավունքից
06.11.2026 | 10:40
Կառլեն Մկրտչյանը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 2 մլն դրամ
Բոլորը

Ավարտվել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգյանի սպանության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Ս.-ն 2025 թվականի հուլիսին նախապատրաստել է Ա.Ս.-ի սպանությունը: Մասնավորապես՝ Ս.Ս.-ն Ա.Ս.-ին ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանությունը նախապատրաստելու նպատակով, չպարզված հանգամանքներում դիտավորությամբ ձեռք է բերել և իր բնակության հասցեում պահել է հանցագործության գործիք, ռազմամթերք հանդիսացող մեկ հատ գործարանային արտադրության «Ֆ-1» տեսակի մարտական ձեռքի նռնակ՝ մեկ հատ «ՈՒԶՌԳՄ» տեսակի պայթուցիչով:

Այնուհետև, Ս.Ս.-ն մարտական նռնակի գործադրմամբ Ա.Ս.-ի սպանությունն իրականացնելու նպատակով, չկարողանալով պարզել վերջինիս բնակության հասցեն, սկսել է ուսումնասիրել Երևանում գտնվող նրա գրասենյակը, դրան հարակից հատվածները և այդ նպատակով բազմիցս այցելել է գրասենյակին հարող տարածք: Ա.Ս.-ի՝ գրասենյակում չլինելու պայմաններում, Ս.Ս.-ն իր կամքից անկախ հանգամանքներում, չի կարողացել սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, իսկ հետագա գործողությունները կանխվել են, քանի որ վերջինիս մոտ գտնվող հանցագործության գործիք, ռազմամթերք հանդիսացող մարտական ձեռքի նռնակը հայտնաբերվել է ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ իրականացած Ս.Ս.-ի բնակության հասցեի խուզարկության ընթացքում: Ս.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրիք 43- 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության նախապատրաստություն) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- հաղորդում է կոմիտեն: