Ռուսական զորքերը 72 ԱԹՍ-ով հարվածել են Ուկրաինային․ Զապորոժիեում և Դնեպրոպետրովսկում զոհեր և վիրավորներ կան

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օգոստոսի լույս 1-ի գիշերը ռուսական զորքերը 72 «Շահեդ» տիպի անօդաչու թռչող սարքով և անօդաչու թռչող սարքերի իմիտատորներով հարվածել են Ուկրաինային, գրում է Current time-ը։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարության հաղորդմամբ՝ նախնական տվյալներով՝ երկրի հյուսիսում, հարավում, արևելքում և կենտրոնում ՀՕՊ համակարգերի կողմից խոցվել կամ ճնշվել է 44 անօդաչու թռչող սարք, 28 անօդաչուի հարվածներ են գրանցվել ինը վայրերում։ Հարձակման են ենթարկվել Խարկովի, Դոնեցկի, Դնեպրոպետրովսկի և Կիևի մարզերը։

Դնեպրոպետրովսկի Սինելնիկովսկի շրջանում, ըստ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության, հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել երկու ֆերմայում, լիցեյի շենքում, փոստատանը և մասնավոր տներից մեկի տարածքում։ Վիրավորվել է 35-ամյա կին։

Պոկրովսկ համայնքում վնասվել է մասնավոր տուն, վիրավորվել է երկու երեխա։ Զապորոժիեի շրջանում էլ երկու մարդ մահացել է, ևս չորսը՝ վիրավորվել։ Զապորոժիեի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովի խոսքով՝ վիրավորների թվում կան 6-ամյա աղջիկ և 77-ամյա կին։