ՍԴ-ն 2-րդ անգամ է բավարարել Դավիթ Հարությունյանի դիմումը. «Անթույլատրելի է ՍԴ որոշումներն անտեսելը կամ ընտրողաբար կատարելը»

Լուրեր

04.06.2026 | 10:20
Խուզարկություններ՝ 50-ից ավելի հասցեներում
04.06.2026 | 10:11
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 4-ի դրությամբ
04.06.2026 | 09:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
04.06.2026 | 09:40
ՔՊ-ական թեկնածուի ընտանիքին պատկանող ընկերությունը 226 մլն դրամի մաքսատուրքի արտոնություն կստանա
04.06.2026 | 09:15
Հայտնի են ամառային զորակոչի և զորացրման օրերը
04.06.2026 | 09:00
«Մարգարա» անցակետը հնարավոր է վերագործարկվի․ ՊԵԿ-ը շուրջ 11 մլն դրամի ծախս է իրականացնում
03.06.2026 | 23:39
ՌԴ-ն մտադիր է հայկական գյուղմթերքը փոխարինել Ադրբեջանից ներմուծումներով
03.06.2026 | 23:12
Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:16-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
03.06.2026 | 23:00
Ընդդիմադիրներն իբր Նիկոլի դեմ են, բայց իրար թշնամի են․ կասկածում եմ՝ Նիկոլին ավելի հեշտ ընդունեն, քան իրար․ Շանթ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:44
ԵՄ-ն ու Ադրբեջանը վերսկսում են երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունները
03.06.2026 | 22:31
Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
03.06.2026 | 22:10
1998-ին Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկած քվեաթերթիկներ են հայտնաբերվել Մարտունու դպրոցի հատակի տակից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:00
Փաշինյա՛ն, սուտ ես ասում, չկա խաղաղություն․ զավթիչը քո տարածքում է, սա պաուզա է ընդամենը․ Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:50
Կրոնշտադտում հարված է հասցվել ռուսական ռազմանավին, որն ուղեկցում էր ռուսական «ստվերային նավատորմի» նավերը
03.06.2026 | 21:37
Հունիսին Ռուսաստանից Հայաստան թռիչքների թիվը ավելացել է, ուղղությունները՝ շատացել
Բոլորը

Սահմանադրական դատարանը հօգուտ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Դավիթ Հարությունյանի որոշում է կայացրել՝ բավարարելով նրա դիմումը։ Մասնավորապես` Բարձր դատարանը շեշտել է՝ անթույլատրելի է Սահմանադրական դատարանի որոշումները հանրային իշխանության որևէ մարմնի կողմից «հայեցողության» պատրվակով անտեսելը կամ դրանք ընտրողաբար կատարելը։

Հիշեցնենք՝ 2023 թվականի հուլիսի 3-ին Բարձրագույն դատական խորհուրդը որոշել էր դադարեցնել դատավորի լիազորությունները՝ լրատվամիջոցներին տված հարցազրույցի համար։ ԲԴԽ-ն նիստը դռնփակ էր անցկացրել՝ պնդելով, թե դա բխում է արդարադատության շահից։ Բացի դրանից՝ նիստի ընթացքում Խորհուրդը որոշել էր Հարությունյանին հեռացնել նիստերի դահլիճից, և սա այն դեպքում, երբ դատավորը դեռևս չէր հասցրել իր կարգապահական գործի վերաբերյալ դիրքորոշում հայտնել՝ չնայած բազմիցս պնդել էր, որ դիրքորոշում ներկայացնելու է։ Այն պահին, երբ դատավորին հեռացրել էին նիստերի դահլիճից, այնտեղ ներկա չէին եղել նաև դատավորի փաստաբանները։

ԲԴԽ որոշումից հետո Հարությունյանը դիմել էր Սահմանադրական դատարան, և Բարձր դատարանը 2024 թվականի մայիսի 21-ին որոշում էր կայացրել, որ այս գործով հրապարակայնության սկզբունքին, դատական սանկցիա կիրառելուն վերաբերող նորմերը ԲԴԽ-ն Հարությունյանի նկատմամբ այլ մեկնաբանությամբ է կիրառել։

Դատական օրենսգրքի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի վերանայել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին իր որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով: Տվյալ դեպքում Սահմանադրական դատարանի որոշումը նոր հանգամանք է։ Խորհուրդը, սակայն, դեմ գնաց Սահմանադրական դատարանի որոշմանը և նախորդ տարվա հոկտեմբերին որոշեց չվերանայել Դավիթ Հարությունյանի գործը։ ՍԴ այսօրվա որոշումը ԲԴԽ-ի հենց այս որոշման մասով է.

««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը Սահմանադրական դատարանի որոշման՝ որպես նոր հանգամանքի հիմք վերանայելը (որոշումը վերացնելը և նոր որոշում կայացնելը) Բարձրագույն դատական խորհրդի պարտադիր լիազորությունն է: Խորհրդին վերապահված իրավունքի իրականացումը չի կարող մեկնաբանվել այնպես, որ հանգեցնի անձանց սահմանադրական իրավունքների և ազատությունների էության խաթարմանը կամ դրանց իրացման անհարկի սահմանափակմանը: Այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը հիմք է նոր հանգամանքով դատական ակտի վերանայման համար, Խորհուրդն օրենքով իրեն վերապահված պարտադիր լիազորությունը չի կարող մեկնաբանել որպես հայեցողական լիազորություն՝ սեփական հայեցողությամբ պայմանավորելով դրա իրականացումը։ Նման մեկնաբանությունը խաթարում է սահմանադրական կարգի հիմքերը, վտանգում է իրավունքի գերակայության, սահմանադրական վերահսկողության ինստիտուցիոնալ արդյունավետության ապահովումը՝ կասկածի տակ դնելով Սահմանադրական դատարանի որոշումների պարտադիր ուժի հիմնարար բնույթը՝ վերջնարդյունքում հանգեցնելով անձի՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերով երաշխավորված հիմնական իրավունքների խախտմանը»,- նշվում է ՍԴ որոշման մեջ։

Ինչպես նախորդ որոշման դեպքում, հուլիսի 29-ին հրապարակված որոշման մեջ ևս Սահմանադրական դատարանը շեշտում է՝ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Դավիթ Հարությունյանի գործի մասով երկու դիմում է ներկայացվել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Ռոզա Վարդանյան