Լիտվայի վարչապետը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի պատճառով

Լուրեր

24.06.2026 | 11:55
ՍԴ-ն ԱԱԾ-ից պահանջել է ընտրությունների օրերին ՀՀ մուտք գործած քաղաքացիների վերաբերյալ տվյալներ
24.06.2026 | 11:49
ԵՄ աջակցությամբ կմշակվեն Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ճանապարհային նախագծերը․ հուշագիր է ստորագրվել
24.06.2026 | 11:40
Քաղաքապետարանի ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
24.06.2026 | 11:30
Մակրոնը Փաշինյանին ավելի քան 1,5 մլն դրամ արժողությամբ նվերներ է տվել 
24.06.2026 | 11:22
Պապոյանը ԵՄ դեսպանների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
24.06.2026 | 11:10
«Վ․Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճռին նվիրված ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
24.06.2026 | 11:09
Ավելի քան 300 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են ՌԴ շրջաններն ու Ղրիմը․ Սևաստոպոլը մնացել է առանց էլեկտրականության
24.06.2026 | 11:05
Կարկտահարությունների վերլուծություն, գարնանը և հունիսին դիտված կլիմայական պայմանների ամփոփում. ՈՒՂԻՂ
24.06.2026 | 11:00
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
24.06.2026 | 10:50
Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆն այցով Ադրբեջանում է
24.06.2026 | 10:42
«Ինձ պիտի օգնեք, որ ես դառնամ համայնքապետ». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
24.06.2026 | 10:34
ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել Իրանի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու մասին բանաձևին
24.06.2026 | 10:21
Հրդեհ Երևանի Տիչինայի փողոցում․ փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
24.06.2026 | 10:07
Նավթի գները նվազել են
24.06.2026 | 09:52
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Բոլորը

Լիտվայի վարչապետ Գինտաուտաս Պալուցկասը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին, գրում է Current time-ը։

«Պալուցկասը զանգահարել է առավոտյան և հայտարարել իր հրաժարականի մասին»,- ասել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։

Նախագահը հուլիսի 24-ին Պալուցկասին երկու շաբաթ ժամանակ էր տվել իր քաղաքական ապագայի վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Հաջորդ օրը վարչապետը հայտարարել էր, որ մեկնում է «երկար ժամանակ պլանավորված արձակուրդի»։

Լիտվայի խորհրդարանի խոսնակ Սաուլիուս Սկվերնյալիսը հուլիսի 30-ին հայտարարել էր, որ «Լիտվայի համար դեմոկրատների միություն» կուսակցությունը կլքի իշխող կոալիցիան, եթե Գինտաուտաս Պալուցկասը մնա կառավարության ղեկավար։

Միաժամանակ, Պալուցկասը լքել է Լիտվայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահի պաշտոնը, որը նույնպես մեծամասնության կոալիցիայի մաս է կազմում։

Անվտանգության ուժերը խուզարկություն են անցկացրել նրա եղբոր կնոջը պատկանող Dankora ընկերությունում։ Լրատվամիջոցները նախկինում պարզել էին, որ Dankora-ն ԵՄ-ից LEADER ծրագրի շրջանակում ստացել է գրեթե 173 հազար եվրոյի ֆինանսական աջակցություն։ Այս գումարով ընկերությունը մարտկոցային համակարգեր է գնել Garnis ընկերությունից, որի համասեփականատերը Պալուցկասն է․ նրան պատկանում է բաժնետոմսերի 49 տոկոսը։ Վերջինը մարտկոցների մատակարարման մրցույթի միակ մասնակիցն է եղել և առաջարկել է 145 հազար եվրո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի