«Ջնջել եմ տվել, ասել եմ՝ կրկնությունը շատ է, հանե՛ք»․ Հ1-ի լուրերի տնօրենը՝ Փաշինյանի մասնակցությամբ «Կրթվելը նորաձև է»-ի տեսանյութը յութուբից հեռացնելու մասին

Լուրեր

24.08.2026 | 23:26
Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
24.08.2026 | 23:20
ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ
24.08.2026 | 23:05
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
24.08.2026 | 22:49
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում
24.08.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.08.2026 | 22:21
Սիրիան հայտնել է, որ Իսրայելի հետ բանակցությունները կենտրոնացած են եղել էսկալանցիայի թուլացման և Թուրքիայի հետ լարվածության կանխման վրա
24.08.2026 | 22:10
Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր
24.08.2026 | 21:56
Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ
24.08.2026 | 21:43
Սևանա լճի մակարդակը տարվա սկզբից բարձրացել է 49 սմ-ով
24.08.2026 | 21:28
Խորհրդային լրտես Գլյուքսմանի թոռն առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
24.08.2026 | 21:14
Կառավարությունը ներկայացրել է 2026-2031 թթ․ գործունեության հիմնական ուղենիշները
24.08.2026 | 20:58
Գազատար է վնասվել. Արագյուղ բնակավայրում գազանջատում է
24.08.2026 | 20:44
Զելենսկին Ալիևի օգնականին պարգևատրել է շքանշանով 
24.08.2026 | 20:30
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
24.08.2026 | 20:16
ԿԲ-ն նոր կարգավորում է սահմանել․ բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար
Բոլորը

Factor TV-ի անդրադարձից հետո Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի յութուբյան ալիքից հեռացվել է Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական դասախոսության տեսագրությունը։

Factor TV-ն արձանագրել էր, որ երեկ երեկոյան մոտ մեկ ժամ տևողությամբ տեսանյութ էր տեղադրվել, որտեղ Փաշինյանն ու Հակոբյանը ելույթ էին ունենում, իսկ այսօր արդեն կեսօրից հետո այն ջնջվել է։ Արդյո՞ք հանրային դժգոհությունը մեղմելու նպատակով է որոշվել Լուրերի էջից հեռացնել այդ տեսանյութը։ Մեկնաբանություն ստանալու համար Factor TV-ին դիմեց Հանրայինի լրատվական ալիքի ղեկավար Լուսինե Բարսեղյանին։

Նա հաստատեց, որ ինքն է Փաշինյանի դասախոսության տեսանյութը ջնջելու որոշումը կայացրել։

«Ես եմ դա ջնջել տվել, որովհետև դա լրատվական ալիքով էինք նախատեսել, որ պետք է հեռարձակենք։ Լրատվական ալիքով արդեն հեռարձակվել է, նաև կրկնվում է։ Ինչ-որ բան եք տեսե՞լ տարօրինակ։ Ոչ մի այլ պատճառ չկա ջնջելու, լրատվական ալիքով շարունակում է հեռարձակվել։ Հիմա արձակուրդային շրջան է և կրկնությունները շատ են, իմաստ չկա, որ ամեն տեղ նույն բանը կրկնվի։ Ասել եմ դրեք, հետո փոշմանել եմ, ասել եմ՝ կրկնությունը շատ է, հանեք։ Այդպես լիքը բաներ են արվում»,-ասաց հարկատուների միջոցներով գործունեություն ծավալող լրատվական ալիքի ղեկավարը։

Լուսինե Բարսեղյանի այս պատասխանից կարող ենք հետևություն անել, որ Հանրային ՀԸ-ն այնքան շատ է Փաշինյանի ու տիկնոջ դասախոսությունները շրջանառում, որ արդեն իրենք ևս դա չափից շատ են համարում և սոցիալական ցանցերից հեռացնելու որոշում են կայացնում։

Ուշագրավ է նաև այն, որ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումների տեսագրությունները, ոչ միայն Հանրայինի հիմնական ալիքով են հեռարձակվում, այլ նաև՝ լրատվական, և ինչպես Լուսինե Բարսեղյանն է պնդում, դրանք եթերում կրկնվում են։

Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հանրային ՀԸ-ն առանց փաստարկված հիմնավորման և անվճար եթերաժամով հեռարձակում է վարչապետի և տիկնոջ դասախոսությունները։ Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը Factor TV-ի հետ զրույցում սա համարել էր վարչական ռեսուրսի չարաշահում՝ քարոզչության նապատակով։ Նավասարդյանը Factor TV-ի հետ զրույցում կրթական ներկայացվող այս արշավը կապում է 2026-ի ամռանը սպասվող խորհրդարանական ընտրությունների հետ։ Ըստ նրա՝ սա պետական բյուջեի հնարավորությունների օգտագործում է հօգուտ իշխող ուժի։

Լուսինե Բարսեղյանից հետաքրքրվեցինք, արդյո՞ք հանրային ռեսուրսի չարաշահում չէ վարչապետի դասախոսությունների հեռարձակումը։ «Չէ՛, չեմ կարծում, որ ռեսուրս է չարաշահվում, եթե կարծեինք, չէիք հեռարձակի։ Շարունակելու ենք հեռարձակել»,-ասաց նա։ Նշենք, որ պետական բյուջեից Հանրային ՀԸ-ի 2025 թվականի գործունեության համար շուրջ 7 միլիարդ դրամ է հատկացվել։

Արփի Հակոբյան
Նարեկ Կիրակոսյան