Անվճար եթեր՝ Հ1-ի «փրայմ թայմ»-ում․ ինչպես է Փաշինյանի և տիկնոջ նախագիծը հայտնվել հանրայինի եթերում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

«Կրթվելը նորաձեւ է» շարժման շրջանակներում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքերն արդեն քաղաքացիների լայն շրջանակի հասանելի կդառնան։ «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնած կրթական ներկայացվող այս արշավը հեռարձակվում է նաև հեռուստատեսությամբ։ Վարչապետի, նրա տիկնոջ ևւ այլ բանախոսների դասախոսությունները հայտնվել են պետական ֆինանսավորմամբ գործող Հանրային հեռուստաընկերության եթերում։

Ինչու և ինչ սկզբունքով է Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի արշավը հեռարձակվում հարկատուներից միայն 2025 թվականի գործունեության համար 6 միլիարդ 578 մլն դրամ ստացած Հանրային ՀԸ-ով։ Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան Հանրայինից հայտնել են, որ վարչապետի և տիկնոջ նախաձեռնությունը անվճար են հեռարձակում՝ ոչ կոմերցիոն հիմունքներով։

Ուշագրավ է, որ Փաշինյանի և Աննա Հակոբյանի նախագիծը հանրային ռեսուրսով անվճար հեռարձակվում է «փրայմ թայմին», երբ դիտողականության մակարդակը համեմատաբար բարձր է։ Թողարկումներից մեկը հեռարձակվել է հուլիսի 18-ին՝ ժամը 22:00-ի հատվածում։ Հ1-ից վստահեցնում են՝ անվճար եթերներ բազմաթիվ անգամ տրամադրել են այլ կազմակերպությունների և այլ անձանց։ Չնայած մեր ուղիղ հարցն անպատասխան են թողել, թե կոնկրետ ինչպես է որոշվել, որ Հանրայինի եթերը Փաշինյանի դասախոսության անհրաժեշտությունն ունի։

Երեւանի մամուլի ակումբի երկարամյա ղեկավար Բորիս Նավասարդյանը, թե կրթական ներկայացվող այս արշավը, թե Փաշինյանի շատ այլ գործողություններ կապում է մի քանի ամսից սպասվող խորհրդարանական ընտրությունների հետ։

Քաղաքագետ Էդգար Առաքելյանը, որ մի քանի անգամ մասնակցել է «Կրթվելը նորաձև է» հանդիպումներին, արձանագրում է՝ ընդդիմադիրներն էլ պակաս ակտիվ գործընթացներ չեն պլանավորել ընտրություններին ընդառաջ։

Բորիս Նավասարդյանը խնդրահարույց է համարում պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորվող հեռուստաընկերությամբ նման ֆորմատի հեռարձակումը։ Ըստ նրա՝ սա պետական բյուջեի հնարավորությունների օգտագործում է հօգուտ իշխող ուժի։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն էլ ասում է՝ ձևականություն կլիներ, եթե «Իմ քայլը» հիմնադրամը, լինելով նախագծի հեղինակը, Հանրային ՀԸ-ին եթերաժամանակի համար վճարեր, քանի որ, ըստ նրա, Առաջին ալիքը ծառայում է միայն Փաշինյանին։

Քաղաքագետ Էդգար Առաքելյանն այլ մոտեցում ունի․ նա դրական է համարում նախագծի հեռարձակումը Հանրայինի եթերում։

Քաղտեխնոլոգը, չնայած Հանրային ՀԸ-ի եթերաժամանակի օգտագործումը համարում է թաքնված քարոզչության դասագրքային օրինակ, միևնույն ժամանակ կարծում է, որ այն Փաշինյանի վարկանիշի վրա դրական ազդեցություն չի ունենալու։

Հիշեցնենք՝ Factor TV-ն ավելի վաղ հայտնել էր, որ «Կրթվելը նորաձև է» նախագիծը ֆինանսավորվում է նաև պետական բյուջեի՝ վարչապետին առնչվող ծախսերի տողով։ Թե որքան է հատկացվում նախագծին, կառավարությունը հրաժարվել է թվեր ներկայացնել՝ համարելով այն պետական գաղտնիք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան