Բաքվում Թուրքիայի դեսպանը հայտնել է, թե ինչ պայմանների դեպքում կբացվի ՀՀ-Թուրքիա սահմանը

Լուրեր

08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
Բոլորը

Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը կարող է բացվել։ Այս մասին ադրբեջանական APA-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Բիրոլ Աքգյունը։

Դեսպանը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացները պետք է դիտարկվեն համալիր կերպով։

«Երկու կարգավորման գործընթացներն էլ զուգահեռ են ընթանում։ 2022 թվականին նշանակվել են Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ։ Հայտնի է, որ Թուրքիայի և Հայաստանի սահմանը փակ է 1993 թվականից՝ ադրբեջանական տարածքների օկուպացիայի պատճառով։ Հայաստանը  դեպի ծով ելք չունի, և դրանից ամենաշատը տուժում է հայ ժողովուրդը։ Հայաստանն արևելքից և արևմուտքից սահմանակից է Ադրբեջանին ու Թուրքիային, և այդ սահմանները փակ են։ Բոլորը կշահեն այս խաղաղությունից, բայց ամենաշատը կշահի Հայաստանը։ Մենք ցանկանում ենք արագացնել կարգավորման գործընթացը»,- ասել է նա։

Թուրք դիվանագետը խոսել է նաև սահմանի բացման համար Անկարայի պայմանների մասին։

«Եթե կայուն խաղաղության համաձայնագիր ստորագրվի կամ նախաստորագրվի և «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ պայմաններն իրականացվեն, թուրք-հայկական սահմանը կարող է բացվել՝ Անկարայի և Բաքվի միջև խորհրդակցությունների արդյունքում։ Դա կախված կլինի նրանից, թե ինչպես կզարգանա հարաբերությունների կարգավորման գործընթացը»,-հայտարարել է Թուրքիայի դեսպանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի