ԱՄՆ-ը պետք է համաձայնի Իրանին փոխհատուցում վճարել՝ նախքան միջուկային բանակցությունների վերսկսումը. Իրանի ԱԳ նախարար

Լուրեր

06.12.2025 | 23:56
Պլոմբել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցու դռները` Փաշինյանի այցից առաջ
06.12.2025 | 22:41
Պետք է շարունակենք մեր ծառայությունը բերել մեր ժողովրդին. Գարեգին Բ-ն` Փաշինյանի քայլերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 21:05
Գնդակները, որ մաշում են, մի խնայե՛ք, առեք, եթե հնարավոր չի, ինձ ասեք, ես կառնեմ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 19:41
ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկել է վորկաութի և առողջ ապրելակերպի խթանման ծրագիր
06.12.2025 | 19:30
Ինչ ընկերություն է «Fieldfisher LLP»-ն, որի  հետ  համագործակցում է Հայաստանի կառավարությունը TRIPP-ի միջպետական պայմանագրային փաթեթի մշակման համար
06.12.2025 | 19:00
Մեզնից շատերը լավ ապրելը քեֆերի մեջ են տեսնում, երբ շուրջը ատելություն և թշնամանք է. Սամվել Թոփալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 18:41
Տավուշի մարզի պարեկները ձկնագողության դեպք են բացահայտել. վնասի չափը՝ շուրջ 470 հազար դրամ. ՆԳՆ
06.12.2025 | 18:14
«Նոան» պարտվեց Հայաստանի առաջնության տարեվերջյան խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 18:07
Մեծ հավանականությամբ կմասնակցեմ. Քոչարյանը՝ առաջիկա ընտրությունների մասին
06.12.2025 | 17:53
Տեսեք, սա մեր լեգիտիմ սահմանն է. Փաշինյանը` Կիրանցի պատի տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 17:44
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
06.12.2025 | 17:21
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.12.2025 | 17:04
«Միջանցք» եզրույթն ընդունելի չէ մեզ համար. Գրիգորյանը՝ Հաջիևի հետ քննարկմանը
06.12.2025 | 16:51
Ներկայացվել է Զբաղվածության 2025–2031 ռազմավարական ծրագիրը․ քննարկվել են առաջնահերթություններն ու իրականացման քայլերը
06.12.2025 | 16:31
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Բոլորը

ԱՄՆ-ը պետք է համաձայնի փոխհատուցել Իրանին հունիսյան 12-օրյա պատերազմի ժամանակ կրած կորուստների համար։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Սա վկայում է, որ Թեհրանը կոշտացնում է իր դիրքորոշումը Վաշինգտոնի հետ միջուկային բանակցություններին վերադառնալու հարցում, գրում է The National-ը։

«ԱՄՆ-ը պետք է բացատրի, թե ինչու է մեզ վրա հարձակվել բանակցությունների կեսին, և պետք է ապահովի, որ դա չկրկնվի։ Եվ նրանք պետք է փոխհատուցեն [Իրանին] պատճառած վնասը»,- ասել է Արաղչին The Financial Times-ին տված հարցազրույցում։

Նա մանրամասներ չի հայտնել, թե ինչ կարող է ներառել ֆինանսական փոխհատուցումը։

Նշվում է, որ Արաղչին և ԱՄՆ հատուկ դեսպան Սթիվ Ուիթկոֆը հաղորդագրություններ են փոխանակել հակամարտության ընթացքում և դրանից հետո։ Սակայն Իրանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ իր երկրին անհրաժեշտ են վստահության ամրապնդման միջոցառումներ՝ բանակցությունները վերսկսելու համար։ Նա հավելել է՝ Իրանը չի համաձայնի «սովորականի պես գործել»։

«Բանակցությունների ճանապարհը նեղ է, բայց անհնար չէ։ Ես պետք է համոզեմ իմ ղեկավարությանը, որ եթե մենք գնանք բանակցությունների, մյուս կողմը գալիս է փոխշահավետ համաձայնության win-win գործարքի իրական վճռականությամբ»,- ասել է նա։

ԱՄՆ-ն անցյալ ամիս միացել էր Իսրայելի կողմից Թեհրանի դեմ պատերազմին՝ հարվածներ հասցնելով իրանական միջուկային օբյեկտներին, որոնք, Վաշինգտոնի պնդմամբ, միջուկային զենքի մշակմանն ուղղված ծրագրի մաս են կազմում: Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը զուտ քաղաքացիական նպատակներ ունի։

Արաղչին առաջին անգամ ընդունել է, որ Սպահանի մոտակայքում գտնվող ուրանի հարստացման նոր գործարանը հակամարտության ընթացքում հարձակման ենթարկված օբյեկտների շարքում է: Հարվածները սկսվելուց մի քանի օր առաջ Իրանը հայտարարել էր, որ օբյեկտը կգործարկվի՝ ի պատասխան Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կողմից քննադատության։

«Ինչքան ես գիտեմ՝ [հարստացման] նախապատրաստական աշխատանքները կատարվել են, բայց հարձակման պահին այն ակտիվ չէր»,- ասել է Արաղչին The Financial Times-ին։

Պատերազմից հետո Իրանը դադարեցրել է համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ, սակայն Արաղչին ասել է, որ ակնկալում է հաջորդ ամիս բանակցություններ ՄԱԿ-ի միջուկային վերահսկող մարմնի հետ՝ «համագործակցության նոր եղանակի» շուրջ։ Ըստ նրա՝ պատերազմն Իրանի իշխող էլիտայի շրջանում ավելի մեծ դիմադրություն է առաջացրել Վաշինգտոնի հետ բանակցությունների դեմ՝ հավելելով, որ այն խորացրել է անվստահությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ։

«Բանակցությունների դեմ տրամադրությունները շատ բարձր են։ Մարդիկ ինձ ասում են՝ «Այլևս մի՛ վատնիր քո ժամանակը, մի՛ խաբվիր նրանց կողմից, եթե նրանք գան բանակցությունների, դա միայն նրանց մյուս մտադրությունների քողարկում է»,-ասել է Արաղչին։

Չնայած պատերազմին՝ Արաղչին նշել է, որ Թեհրանը դեռևս կարող է հարստացնել ուրան։

«Շենքերը կարող են վերակառուցվել։ Մեքենաները կարող են փոխարինվել, քանի որ տեխնոլոգիան առկա է։ Մենք ունենք բազմաթիվ գիտնականներ և տեխնիկներ, որոնք նախկինում աշխատել են մեր օբյեկտներում։ Բայց երբ և ինչպես կվերսկսենք մեր հարստացումը, կախված է հանգամանքներից»,- ասել է պաշտոնյան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի