Պենզայում ուկրաինական ԱԹՍ-ները, ենթադրաբար, հարձակվել են «Ռադիոգործարանի» վրա․ Կոտելնիկովոյում անօդաչուի բեկորներն ընկել են երկաթուղու գծերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.06.2026 | 15:10
Ավագանու նիստում ծեծկռտուքի փաստով քրվարույթ է հարուցվել // Արցախի դրոշը կրկին հեռացվել է հրապարակից․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 14:59
ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչը խոսել է «ՀՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ծրագրերի վտանգներից»
24.06.2026 | 14:48
Ղալիբաֆը Բաքվում հայտարարել է՝ Մերձավոր Արևելքի պատերազմի ավարտի գործարքը «ԱՄՆ պարտության հռչակագիրն» է
24.06.2026 | 14:40
Մարգարիտա Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
24.06.2026 | 14:31
Ֆրանսիայի Սենատում քննարկվել են ՀՀ-ում ԱԺ ընտրությունները, հետընտրական զարգացումներն ու միջազգային դիտորդների եզրակացությունները
24.06.2026 | 14:18
Մոսկվան հուսով է՝ ՀՀ-ն կընտրի ԵՏՄ-ն․ Պեսկով
24.06.2026 | 14:05
Բաքվից հայտարարում են, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը պետք է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացի քննարկումների մաս լինի»
24.06.2026 | 13:57
Ըստ ՔԿ-ի՝ հաստատվել է․ ձայնագրության մեջ այլ պետության պաշտոնյաների հետ խոսող անձը Չալաբյանն է․ մանրամասներ քրեական գործից
24.06.2026 | 13:53
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
24.06.2026 | 13:44
Հայաստանը ՕՊԵԿ հիմնադրամի հետ 80 մլն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել
24.06.2026 | 13:33
Հայ-ֆրանսիական արշավախումբը սկսել է Պեմզաշենի վաղմիջնադարյան համալիրի պեղումները
24.06.2026 | 13:26
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
24.06.2026 | 13:18
Իլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ․ SpaceX-ի բաժնետոմսերն էժանացել են
24.06.2026 | 13:10
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
24.06.2026 | 13:01
Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի շրջաններին․ զոհ կա
Բոլորը

ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հուլիսի լույս 31-ի գիշերը (մինչև ժամը 04:00-ն) հինգ շրջանների և  բռնակցված Ղրիմի տարածքում խոցվել է 32 անօդաչու թռչող սարք, գրում է Current time-ը։

Առավոտյան Պենզայի բնակիչները հայտնել են պայթյունների մասին: Մարզի նահանգապետ Օլեգ Մելնիչենկոն գրել է, որ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են արդյունաբերական ձեռնարկություններից մեկի վրա:

«Զոհեր կամ ավերվածություններ չկան: Ձեռնարկության տարածքում հրդեհ է բռնկվել, որը ներկայում մարվում է»,- նշել է նա՝ հավելելով, որ «անվտանգության նկատառումներից ելնելով»՝ տարածաշրջանում գործում են բջջային ինտերնետի ժամանակավոր սահմանափակումներ:

Ուկրաինական  Exilenova+ տելեգրամ ալիքը գրում է, որ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են «Ռադիոգործարան»-ի վրա, որը ռադիոէլեկտրոնիկայի ոլորտի առաջատար ձեռնարկություններից է: Գործարանը «Ռոստեխ» կորպորացիայի «Ռոսէլեկտրոնիքս» հոլդինգի մաս է կազմում:

Բացի այդ, գիշերային հարձակումից հետո Վոլգոգրադի մարզի Կոտելնիկովո քաղաքում հրդեհ է բռնկվել։ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ տարածաշրջանի վրա խոցվել է 11 անօդաչու թռչող սարք։ Նահանգապետ Անդրեյ Բոչարովը գիշերային հարձակումն անվանել է «զանգվածային»։ Նրա խոսքով՝ թիրախը եղել են «տրանսպորտային և էներգետիկ օբյեկտները», ոչ ոք չի տուժել։

Սուրովիկինսկի շրջանում այրվել է չոր խոտ, իսկ Կոտելնիկովսկի շրջանում խափանվել է մոտ 65 մասնավոր տների գազամատակարարումը: Անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են երկաթուղային ենթակառուցվածքների վրա, գնացքների երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է Սվետլոյարսկի շրջանի Տինգուտա կայարանի տարածքում, աշխատում են սակրավորները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի