Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ու Յուն Գընին

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ու Յուն Գընին:

Ողջունելով դեսպանին կառավարությունում՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք կարևորում են հայ-կորեական հարաբերությունների շարունակական զարգացումը նաև այն համատեքստում, որ Հայաստանում ցանկանում ենք իրականացնել տնտեսական քաղաքականության մեջ այնպիսի հեղափոխություն, ինչպիսին տեղի է ունեցել Կորեայի Հանրապետությունում»: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Կորեայի Հանրապետությունից ներդրումների ներգրավմամբ և համատեղ ծրագրերի իրականացմամբ: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարի խոսքով՝ Հայաստանը միակողմանիորեն Կորեայի քաղաքացիներին ազատել է մուտքի արտոնագրի պահանջից և հույս հայտնել, որ դա կնպաստի երկու երկրների քաղաքացիների միջև կապերի սերտացմանն ու զբոսաշրջային հոսքերի ավելացմանը: Նիկոլ Փաշինյանը, խոսելով կորեական թերակղզում քաղաքական իրադարձությունների մասին, ողջունել է իրականացվող այն քայլերը, որոնք միտված են լարվածության նվազեցմանը:

Ու Յուն Գընը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և Նիկոլ Փաշինյանին փոխանցել Կորեայի Հանրապետության նախագահի ջերմ ողջույնները: Դեսպանն ընդգծել է, որ իր երկրի կառավարությունը պատրաստ է հայ գործընկերների հետ կիսվել տնտեսական ոլորտում իրականացված քաղաքականության փորձով և հավելել, որ իրենք ևս շահագրգիռ են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացմամբ: Նա վստահություն է հայտնել, որ հոկտեմբերի 19-ին Երևանում ստորագրվելիք Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը նոր թափ կհաղորդի բիզնես կապերի ընդլայնմանը: Ու Յուն Գընը տեղեկացրել է, որ այս օրերին Հայաստանում են գտնվում մի խումբ կորեացի գործարարներ, ովքեր ուսումնասիրում են Հայաստանի ներդրումային միջավայրն ու շահագրգռված են ներդրումային ծրագրերի իրականացմամբ: Դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ երկու կորեաների միջև առկա խնդիրների խաղաղ կարգավորմանն աջակցություն ցուցաբերելու համար:

Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ վերը նշված համաձայնագիրը կնպաստի երկկողմ տնտեսական կապերի խորացմանն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շնորհավորել է Կորեայի Հանրապետությանն առաջին անգամ դիտորդի կարգավիճակով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու համար և շնորհակալություն հայտնել այդ երկրի կառավարությանը՝ մինչ այժմ Հայաստանին ցուցաբերած տեխնիկական օժանդակության, ինչպես նաև Հայաստան գաղթած սիրիահայերին աջակցելու համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Կորեայի Հանրապետությանը՝ ԼՂ հիմնախնդրի հարցում հավասարակշիռ դիրքորոշում ցուցաբերելու համար: